ԱՄՆ բորսաները փոքր-ինչ աճել են ԴՊՀ-ից ստացված նորությունների ակնկալիքով

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի փոքր-ինչ աճել են՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի կողմից ԱՄՆ ԴՊՀ բաց շուկայի կոմիտեի որոշումների ակնկալիքով ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմի վավերացման հաստատման ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Առքուվաճառքի փակմանը Dow Jones արդյունաբերական ինդեքսն աճել է  0,07 տոկոսով և կազմել է 13333,35 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ-ն ավելացել է 0,32 տոկոսով և հասել է 3114,31  կետի։  S&P 500 լայն շուկայի ինդեքսն ավելացել է  0,21 տոկոսով՝ կազմելով 1436,56 կետ:
Գերմանիայի Սահմանադրական դատարանը չորեքշաբթի հաստատել է Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմում երկրի մասնակցությունն այն պայմանով, որ երկրի պատասխանատվությունը կսահմանափակվի պայմանավորված 190 մլրդ եվրոյով: Բոլոր հետագա վճարները պետք է համաձայնեցվեն գերմանական խորհրդարանում:
Գերմանիան միակ երկիրն է, որը չի վավերացրել մեխանիզմը:
Այսպիսով, մերժվել են ԵՄ-ի բյուջետային պայմանագրին և ԱՄՀ-ին վերաբերող օրենքների ընդունման անօրինականությանն ուղղված մի շարք դիմողների բողոքները:
Ֆինանսական շուկաները նաև չորեքշաբթի մեկնարկած ԱՄՆ ԴՊՀ բաց շուկայի կոմիտեի երկօրյա նիստին են սպասում: Bloomberg գործակալության հարցման համաձայն, դրան մասնակցած տնտեսագետների երկու երրորդը կարգավորիչից քանակական մեղմացման (QE3) երրորդ ռաունդի հայտարարություններ են ակնկալում: Շատ վերլուծաբաններ ԴՊՀ-ի խոստման վրա են հույս դնում՝ մինչև 2015թ.-ի վերջը գերցածր դրույքների քաղաքականությունը երկարաձգելու ուղղությամբ: Այդ հույսերը շատ անգամ հիմնված են կարգավորիչի ղեկավար Բեն Բերնանկեի վերջին հայտարարությունների վրա, որ ամերիկյան տնտեսության իրավիճակը հեռու է բավարարից, և գերատեսչությունը չի բացառում աջակցության լրացուցիչ միջոցների ընդունման հնարավորությունները:
Աշխատանքի շուկայի իրավիճակի հետ կապված մտավախությունների վերաբերյալ Բերնանկեի հայտարարությունների ներքո «պետք է ենթադրել, որ նա չի նախատեսում որևէ բան ձեռնարկել»,- կարծում է Robert W. Baird & Co. Ներդրումային ռազմավար Բրյուս Բիթզը (Bruce Bittles), ում խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը:
Սակայն, ըստ Federated Investors պորտֆելային մենեջեր Մեթյու Քաուֆլերի (Matthew Kaufler), Բերնանկեն իրենն է պնդելու և զերծ կմնա պարտատոմսերի հաջորդ ռաունդի գնումից՝ հաշվի առնելով աշխատանքի շուկայի ընդհանուր իրավիճակը: «Չնայած գործազրկությունը գտնվում է անցանկալի մակարդակում, ամեն դեպքում այն աստիճանաբար նվազում է: Նախկինում այն 10 տոկոս էր, իսկ այժմ՝ 8,1 տոկոս»,- ասել է Քաուֆլերը:
Շուկայի մասնակիցները դրական են ընդունել ԱՄՆ առևտրի նախարարությունից ստացված տվյալները, որոնց համաձայն երկրի ներմուծումն օգոստոսին շարունակվել է 0,7 տոկոսով՝ հուլիսի համեմատ ավելի քիչ, քան նախատեսում էին վերլուծաբանները, ովքեր 1,3 տոկոս աճ էին կանխատեսում:
DJIA (Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքս)՝ 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների շարժման ցուցանիշ։
S&P 500 (Standard and Poor’s 500 Index)՝ 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ինդեքսն ըստ ընկերությունների շուկայական կապիտալիզացման։
NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ասոցիացիայի գնանշման ավտոմատացված համակարգ)՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ինդեքս։ Այն հաշվարկվում է բոլոր ընկերությունների (ԱՄՆ ռեզիդենտների և արտերկրյա) սովորական բաժնետոմսերի գնանշումների հիման վրա, որոնք առքուվաճառքի են հանվում NASDAQ արտաբորսայական համակարգում և կշռվում են ըստ շուկայական կապիտալիզացիայի։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img