Nasdaq բորսայում Apple-ի բաժնետոմսերն առաջին անգամ $700–ից բարձր մակարդակում են փակվել

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ /. Apple–ի բաժնետոմսերի արժեքը երեքշաբթի Nasdaq բորսայում առուվաճառքների փակման ժամանակ առաջին անգամ գերազանցել է 700 դոլարը, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Apple–ի արժեթղթերը փակվել են 701,95 դոլարի մակարդակում` նախորդ օրվա մակարդակից 0,3 տոկոսով ավելի բարձր։ Երեքշաբթի առևտրային նստաշրջանի ընթացքում ընկերության բաժնետոսմերի արժեքը հասել է մինչև ռեկորդային 702,33 դոլարի։

Նախորդ շաբաթ iPhone 5 նոր սմարթֆոնի շնորհանդեսից հետո Apple–ի բաժնետոմսերը հետևողականորեն թարմացնում են ընկերության համար առավելագույն մակարդակը։ iPhone 5-ի շնորհանդեսի օրվանից սկսած՝ հինգ առևտրային օրվա ընթացքում ընկերության արժեթղթերի աժեքը Nasdaq բորսայում ավելի քան 40 դոլարով ավելացել է։

Նախօրեին NASDAQ  բորսայի փակումից հետո էլեկտրոնային առուվաճառքների ժամանակ Apple–ի բաժնետոմսերի արժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 700 դոլարը։ Դա տեղի է ունեցել ընկերության այն հաղորդագրությունից հետո, որ օգտատերերը սարքի ավելի քան 2 մլն նախապատվերներ են ձևակերպել 24 ժամվա ընթացքում` սեպետմբերի 14–ի հայտերի ընդունման մեկնարկից հետո։ Երկուշաբթի AT&T ամերիկյան օպերատորը հայտնել էր, որ իր հաճախորդները նախորդ հանգստյան օրերին iPhone 5–ի նախապատվերների ռեկորդային թիվ են ձևակերպել։

Apple–ը սեպտմբերի 12–ին ներկայացրել է ավելի մեծ էկրանով, միաձույլ մետաղյա կորպուսով և LTE ցանցերի թողունակությամբ iPhone 5–ը։ Նոր iPhone–ի վաճառքը կսկսվի սեպտեմբերի 21–ին ԱՄՆ–ում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Սինգապուրում և Հոնկոնգում։

Համաշխարհային դեբյուտից հետո առաջին տասը օրվա ընթացքում Apple–ը կարող է 7–10 մլն նոր սմարթֆոն վաճառել, իսկ տարեվերջին ընկերությունը կարող է ավելի քան 42 մլն iPhone 5 իրացնել, կարծում են փորձագետները։

Աշխարհի ամենաթանկ ընկերության` Apple–ի կապիտալիզացիան այսօրվա դրությամբ գնահատվում է գրեթե 658 մլրդ դոլար։ Վերլուծաբաններն առաջիկա 12 ամիսներին Apple–ի բաժնետոմսերի նպատակային գինը  համարում են 750–ից մինչև 1 հազար դոլարը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img