Անելիք բանկի վարչության նախագահը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանին պարգևատրել է «Անանիա Շիրակացու» մեդալով` տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, «Առկա» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Սամվել Ճզմաչյանը բանկային համակարգում գործող երկարամյա փորձ ունեցող ղեկավարներից  է: Նա կանգնած է եղել անկախ Հայաստանի բանկային համակարգի ստեղծման ակունքներում»,– ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Շուրջ 18 տարի Սամվել Ճզմաչյանը ղեկավարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն, իսկ իր՝ շուրջ 40 ամյա բանկային գործունեության ընթացքում ստեղծել և ղեկավարել է բանկեր ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում` Մոսկվայում: Նա երկար տարիներ գլխավորել է նաև Հայաստանի բանկերի միությունը:

«Նրա ղեկավարության օրոք բանկը հասել է զգալի հաջողությունների և այսօր ՀՀ բանկային համակարգում այն ունի իր ուրույն տեղն ու դիրքը: Նրա անմիջական ղեկավարությամբ առաջին անգամ ԱՊՀ երկրներում ստեղծվել Է ֆիզիկական անձանց  Դրամական դոխադրումների «Անելիք» համակարգը, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրներում»,– նշվում է հաղորդագրությունում։

Սամվել Ճզմաչյանի  կողմից ղեկավարվող բոլոր ընկերություններում միշտ կարևորվել են սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը, ինչպես նաև, հնարավորության դեպքում, աջակցություն է ցուցաբերվել  արվեստին, մշակույթին, սպորտին և սովորական քաղաքացիներին» – նշվեց պարգևատրման ընթացքում:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img