Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2011թ.–ին 105,7 մլրդ դրամ է կազմել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեի պակասուրդի ցուցանիշը 2011թ.–ին կազմել է 105,7 մլրդ դրամ, ինչը 53 մլրդ դրամով պակաս է նախատեսված ցուցանիշից և 68,2 մլրդ դրամով՝ 2010թ.–ի ցուցանիշից, խորհրդարանում 2011թ.–ի բյուջեի կատարման մասին հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացնելով՝ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Ըստ նրա, ՀՆԱ–ի նկատմամբ պակասուրդի հարաբերակցության ցուցանիշը 2011թ.–ին կազմել է 2,8 տոկոս` բյուջեում նախատեսված 3,5 տոկոսի և 2010թ.–ի 5 տոկոսանոց պակասուրդի դիմաց։

«Միաժամանակ պակասուրդի 62,4 տոկոս ֆինանսավորումը բաժին հասավ ներքին աղբյուրներին, իսկ 37,6 տոկոսը` արտաքին»,– ասաց նա։

Ջավադյանը տեղեկացրեց, որ եկամուտների գծով 12,9 տոկոսանոց աճ է գրանցվել։ «Միաժամանակ հարկային մուտքերն աճել են 10,1 տոկոսով, իսկ սոցիալական ապահովագրման պարտադիր վճարների աճը կազմել է 17,2 տոկոս։ Միաժամանակ ՀՆԱ–ում հարկային եկամուտների մասնաբաժինը, ներառյալ սոցվճարումները, 2010թ.–ի ցուցանիշի համեմատ տարեվերջին աճել են 0,4 տ.կ.–ով և կազմել ՀՆԱ 20,4 տոկոսը։

ԿԲ ղեկավարի խոսքով, 2011թ.–ին պետբյուջեի ծախսերը կազմել են ՀՆԱ–ի 25,8 տոկոսը` ծրագրված 26,6 տոկոսի և 2010թ.–ին նախատեսված 27,3 տոկոսի փոխարեն։ Ընդ որում, ըստ Ջավադյանի, տվյալ ցուցանիշը հավասարապես պայմանավորված է տնտեսությամբ` ինչպես ընթացիկ ծախսերի, այնպես էլ ոչ ֆինանսական ակտիվների գծով։

Միաժամանակ ինչպես նշեց Ջավադյանը, նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերի մակարդակն աճել է 6,4 տոկոսով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 8,9 տոկոսով։

ԿԲ նախագահը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից 2011թ.–ին իրականացված հավասարակշիռ հարկաբյուջետային քաղաքականությունը, որը պայմանավորված էր պետբյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ նախատեսված միջոցառումների միջնաժամկետ ծրագրով, իրական նախադրյալներ կստեղծի մակրոտնտեսական կայունության ստեղծման համար և կնպաստի նախատեսված գնաճի միջնաժամկետ ցուցանիշի պահպանմանը։

«2011թ.–ի Հայաստանի պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն, պետբյուջեի եկամուտները կազմել են 852,4 մլրդ դրամ, ծախսերը` 1,001 մլրդ դրամի չափով, իսկ պակասուրդը` ավելի քան 148,6 մլրդ դրամ ($1 – 407,09 դրամ)։—0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img