Ռուսաստանում գնաճը 3,5 անգամ ավելի բարձր է, քան ԵՄ–ում

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում գնաճը 2012թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին կազմել է 4,6 տոկոս, ինչը 3,5 անգամ շատ է Եվրամիության երկրների գների միջին աճի ցուցանիշից (1,3%), տեղեկացնում է Պետական վիճակագրության դաշնային ծառայությունը (Ռոսստատ)` վկայաբերելով Եվրամիության վիճակագրական ծառայության տվյալները (Եվրոստատ)։

Սակայն 2012թ.–ի օգոստոսին Ռուսաստանի սպառողական գներն աճել են ընդամենը 0,1 տոկոսով, այն դեպքում, որ Եվրամիության երկրներում դրանց աճը կազմել է միջինը 0,4 տոկոս, հաղորդում է rbc.ru–ն։

Միաժամանակ Եվրոպայի առանձին պետություններում (Հունաստան, Լատվիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա) օգոստոսին սպառողական գների մակարդակը նվազել է։ Գների առավել նկատելի անկումը գրանցվել է Հունաստանում. օգոստոսին գներն այստեղ նվազել են 1,2 տոկոսով, հունվար–օգոստոս ամիսներին` 2,3 տոկոսով։

Սպառողական գների առավելագույն աճը 2012թ.–ի օգոստոսին նշվել է Բելառուսում (+2,3%), Բելգիայում (+2,1%), Լյուքսեմբուրգում (+1,5%)։ Հունվար–օգոստոս ամիսներին` Բելառուսում (+14,6%), Մալթայում` (+6,7%), Հունգարիայում  (+4,5%)։

Օգոստոսին, ինչպես 2012թ.–ի հուլիսին, Եվրամիության շատ պետություններում սննդամթերքի սպառողական գների նվազում է գրանցվել։ ԵՄ երկրներում դրանք կրճատվել են միջինը 0,2 տոկոսով։ Դրանք առավել էապես նվազել են Լատվիայում (1,7%-ով), Հունգարիայում, Լեհաստանում և Չեխիայում (1,2-1,4%–ով)։ Միաժամանակ ԵՄ առանձին պետություններում սննդամթերքը մեկ ամսվա ընթացքում զգալիորեն թանկացել է, օրինակ` Կիպրոսում` միջինը 3,8 տոկոսով. Բուլղարիայում, Ռումինիայում` 0,9 տոկոսով։

Ռուսաստանում սննդամթերքի սպառողական գներն օգոստոսին նվազել են 1 տոկոսով։

Նախորդ ամսվա համեմատ ԵՄ–ում նվազել են մրգերի ( 1,3%–ով) և բանջարեղենի (2,2%–ով) գները։ Մրգերն էապես էժանացել են Լեհաստանում (9%–ով), Ֆրանսիայում (8%–ով), Հունգարիայում (6,3%–ով), բանջարեղենը` Լատվիայում (16,6%–ով), Սլովակիայում (9,5%–ով), Չեխիայի Հանրապետությունում ( 9%–ով)։ Միաժամանակ պետք է նշել, որ բանջարեղենն ու միրգը մեկ ամսում զգալիորեն թանկացել են Կիպրոսում  (23,3%–ով և 7,6%–ով համապատսխանաբար)։

Օգոստոսին ԵՄ–ում մի քանի անգամ ավելացել են ձկան և ծովամթերքի, մսի և մսամթերքի, շաքարավազի, ջեմի, մեղրի, շոկոլադի և հրուշակեղենի, կարագի և յուղի, հացաբուլկեղենի և ձավարի  սպառողական գները։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img