Tue, 24 February
3.1 C
Yerevan
USD: 376.97 RUB: 4.91 EUR: 444.71 GEL: 140.91 GBP: 509.10

Անելիք Բանկը հոկտեմբերի 1–ից կներկայացնի ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic առաջին քարտը` առանց չնվազող մնացորդի

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը հոկտեմբերի 1–ից մինչև դեկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածում կներկայացնի Հայաստանում ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic առաջին քարտը` առանց չնվազող մնացորդի, ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ մարքեթինգի և հասարակայնության հետ կապի վարչության պետ Արմեն Արևյանը։

Անելիք Բանկը սեպտեմբերի 3–ից հատուկ երիտասարդների համար  «BOOM» հանդեսի հետ համատեղ թողարկված ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտերի նախնական վաճառք է իրականացնում, որը միաժամանակ վճարահաշվարկային, դիսկոնտային և ակումբային քարտ է։

«Հաճախորդները կկարողանան քարտ ձեռք բերել` տարեկան սպասարկման համար վճարելով 5 հազար դրամ»,– շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արևյանը։
Նա տեղեկացրեց, որ տվյալ քարտի օգտատերերին հնարավորություն է ընձեռվում հատուկ պայմաններով անվճար մուտք գործելու Երևանի շուրջ 10 կարաոկե, դիսկո ակումբներ, այդ թվում` 96club, KARAOKE, «Accapella», «Arlekino», «Astral», «CRAZY», «Gaudi», «INROCK MUSIC CLUB», «Opera club», «Wave»։

«Միաժամանակ վեց կարաոկե ակումբներում քարտապանները կկարողանան անվճար երկու երգ երգել, իսկ երաժշտական ակումբներից մեկում նրանք անվճար հյուրասիրություն կստանան։ Մնացած ծառայություններն օգտագործելիս քարտերի օգտատերերը 10 տոկոսանոց զեղչեր կստանան»,–ասաց նա։

Ըստ վարչության պետի` ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտը շուրջ 400 խանութներում և սպասարկման կետերում մինչև 50 տոկոս զեղչի, ինչպես նաև ինտերնետի միջոցով գնումներ իրականացնելու հնարավորություն է ընձեռում։
Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ Արևյանը նշեց, որ նախնական վաճառնքերի արդյունքում արդեն շուրջ 100 քարտ է իրականացվել բանկի հաճախորդների շրջանում։

Վարչության պետը տեղեկացրեց նաև, որ 2013թ.–ի հունիսի 21–ին քարտապանների շրջանում չորս հոգու համար նախատեսված Սև ծովի ուղեգիր կխաղարկվի, որը տրամադրվում է Jasuta travel տուրգործակալության կողմից։

«BOOM» հանդեսի գլխավոր խմբագիր Անի Դաշյանն իր հերթին ասաց, որ նշված ակումբներում մուտքավճարը տատանվում է 1500–2500 դրամի սահմաններում, իսկ կարաոկե ակումբներում երկու երգի արժեքը կազմում է շուրջ 1000 դրամ։

«Այդ ամենից օգտվելով նույնիսկ ամեն օր՝ քարտապանը չի վճարի»,– ասաց նա։
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Աշտարակ քաղաքում վերաբացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված...

Հունվարին ՀՀ-ում գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճով. Համաշխարհային բանկ

Գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների 5,9% աճով

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

Հայաստանում բանկային խարդախությունների դեպքերի թիվը նվազել է, սակայն փոխվել են դրանց մեթոդները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել...

Անհուսալի վարկերի մասնաբաժինը նվազման միտում ունի․ դրանք 2%-ից ցածր են․ ՀԲՄ նախագահ

Անհուսալի վարկերի մասնաբաժինը համակարգում նվազման միտում ունի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img