Սպառողների վստահության ինդեքսը III եռամսյակում նվազել է 4,5%-ով

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ երկու եռամսյակների աճերից հետո սպառողների վստահության ինդեքսը 2012թ. երրորդ եռամսյակում նվազել է, ընդ որում, նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ՝ 4.5%-ով և նախորդ եռամսյակի նկատմամբ՝ 2.9%-ով:

Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ ընթացիկ և ապագա պայմանների ինդեքսների նվազումները կազմել են համապատասխանաբար՝ 4.6 և 4.3%:

Նախորդ եռամսյակի նկատմամբ ընթացիկ և ապագա պայմանների ինդեքսների նվազումները նմանատիպ են՝ շուրջ 3 %:

2005 թվականի սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ, որոնց հիման վրա հաշվարկվել է սպառողների վստահության ինդեքսը:

Սպառողների վստահության ինդեքսը (ՍՎԻ)- ն  ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img