«Եռյակը» քննադատել է Հունաստանի եկամուտների կրճատման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հունաստանում անհաջողությամբ են ավարտվել բանակցությունները միջազգային վարկատուների (ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ) եռյակի հետ` 2013-2014 թվականներին 2 մլրդ եվրոյով ծախսերի կրճատման վերաբերյալ, հաղորդում է Ռոյթերսը։ «Եռյակի» փորձագետները վստահ չեն կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում որոշ քայլերի արդյունավետության հարցում»,– նշել է բանակցությունների ընթացքից տեղյակ անանուն աղբյուրը, հաղորդում է  РБК–ն։

Ըստ նրա, վարկատուների մտահոգությունն են առաջացնում հատկապես առողջապահության ոլորտի բարեփոխումները։ Սակայն բանակցություններն ընթանում են դրական հունով, պայմանավորվածությունների ստորագրումն ակնկալվում է հաջորդ շաբաթվա վերջում։

Այլ աղբյուրների տեղեկություններով, այդ ժամկետը «չափազանց» լավատեսական է և գրեթե անհասանելի։ Ընդհանուր առմամբ 2013-2014 թվականներին Հունաստանում անհրաժեշտ է բյուջեի ծախսերը կրճատել 12 մլրդ եվրոյով, որոնցից 10 մլրդ եվրոյի տնտեսումն արդեն հավանության է արժանացել վարկատուների կողմից։

Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը մինչև հոկտեմբերի 18–ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովը փոխզիջման հասնելու հնարավորության մասին հարցին պատասխանել է, որ ստիպված կլինեն սպասել։

Աթենքի բանակցությունները «եռյակի» հետ բարդանում են ԵՄ–ի և ԱՄՀ–ի վարկատուների ճամբարների միջև առկա տարաձայնություններով։ Եթե Բրյուսելում պատրաստ են Հունաստանին հետագա բարեփոխումների և տնտեսության վերականգնման համար ժամանակ հատկացնել, ապա ԱՄՀ–ում կողմ են հետագա վերակառուցմանը և Հունաստանի կողմից իր պարտքի կրճատմանը։

Եթե կողմերը փոխհամաձայնության չհասնեն մինչև հոկտեմբերի 8–ը, ապա Հունաստանն ավելի քան 30 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցության հերթական տրանշը չստանալու և դեֆոլտի հայտարարման վտանգի առջև կկանգնի։ 2010 թվականի մայիսից ԵՄ–ն, ԵԿԲ-ն և ԱՄՀ–ն Հունաստանում ավելի քան 240 մլրդ եվրո են ներդրել։ Երկրի տնտեսությունը հինգերորդ տարին անընդմեջ հետընթաց է ապրում։ 2013 թվականի բյուջեի նախագիծը նախատեսում է տնտեսության հետագա կրճատում 3-4 տոկոսով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img