Երևանի բնակիչը «Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի գլխավոր մրցանակն է շահել

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Հայաստան Բանկը չորեքշաբթի ամփոփեց «Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի արդյունքները, խաղարկության արդյունքներով գլխավոր մրցանակի` երկու անձի համար դեպի Հունաստան ուղևորության շահողը դարձավ Երևանի բնակիչ Սերգեյ Աբովյանը։

ՎՏԲ Հայաստան Բանկի Visa քարտատերերի համար նախատեսված ակցիան անցկացվեց 2012 թվականի հունիսի 15-ից սեպտեմբերի 15–ն ընկած ժամանակահատվածում։ Ակցիային կարող էին մասնակցել ՎՏԲ Հայաստան Բանկի բոլոր Վիզա քարտապանները։ Ակցիայի մասնակցության միակ և անհրաժեշտ պայմանը`ցանկացած գումարի գնման կամ ծառայության վճարում քարտով երկրի տարածքում  կամ դրանից դուրս ցանկացած առևտրասպասարկող հաստատությունում։ ՎՏԲ Հայաստանի Բանկի Visa քարտով վճարված յուրաքանչյուր գնման համար սպառողները ստանում էին գնման գումարից բոնուսային միավորներ և դառնում ակցիայի մասնակիցներ։

ՎՏԲ Հայաստան Բանկի Visa քարտապաններից առավել ակտիվների շրջանում, ովքեր հավաքել են բոնուսային առավելագույն թվով միավորներ, խաղարկվել են 100 արժեքավոր նվերներ ՎՏԲ Հայաստան Բանկի կողմից, որոնց թվում են տեխնիկայի գնման 50 հավաստագրեր և ՎՏԲ Հայաստան Բանկի բանկային պրոդուկտների ձևակերպման 50 հավաստագրեր արտոնյան պայմաններով` -1 տոկոս վարկի համար և +1 տոկոս` ավանդի։

Ուսումնասիրության արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ առավելագույն թվով գործառնություններ Visa քարտատերերն իրականացրել են սուպերմարկետներում։ Դրանց հետևում են հագուստի խանութները, այնուհետև` էլեկտրատեխնիկայի խանութներն ու սրահները։ Բացի այդ, նշվել է Ինտերնետ–ցանցում վճարումների զգալի աճ։
Ինչպես իր շնորհավորական ուղերձում նշեց «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի–Տնօրինության նախագահի պաշտոնակատար Յուրի Գուսևը, բանկը միշտ մեծ ուշադրությամբ է վերաբերվում քարտային բիզնեսի զարգացմանը, քանի որ վճարային քարտերն ամենատեխնոլոգիական և հարմար ձևն է բանկային պրոդուկտների սպառողների համար։
«Ելնելով դրանից` մեր բանկը մշտապես նման ակցիաներ է անցկացնում, որոնց օգնությամբ բարձրանում է Հայաստանի բնակիչների իրազեկվածությունը Visa քարտերի` որպես վճարման հարմար և հուսալի միջոցի մասին` խթանելով Visa վճարային քարտերի օգտագործումն առևտրասպասարկող ձեռնարկություններում։ Բացի այդ, մեր քարտատերերը հնարավորություն կունենան ոչ միայն գնահատել հարմարավետությունը, պարզությունն ու արագությունը, այլ նաև արժեքավոր մրցանակներ շահել։ Հաճելի է նշել, որ մեր ակցիաները ճանաչում են գտել Visa քարտատերերի շրջանում»,– նշվում է Գուսևի ուղերձում։

Գուսևը հիշեցրեց, որ 2011 թվականի ձմռանն անցկացվել է «Ձմեռը ՎՏԲ–ի հետ» նմանատիպ ակցիա, որի արդյունքները վկայել են դրա` հաջողված լինելու մասին, իսկ փետրվարին անցկացված խաղարկության արդյունքներով ակցիայի մասնակիցներից մեկը շահել է գլխավոր մրցանակը` ուղևորություն դեպի ՄԱԷ։

«Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի գործողության երեք ամիսների ընթացքում ՎՏԲ հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ գործառնությունների թիվն ավելացել է մոտ 80 տոկոսով, միաժամանակ Visa քարտերի շրջանառության ծավալներն ավելացել են 40 տոկոսով 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ ՎՏԲ Հայաստան Բանկի Visa քարտերով գործառնությունների միջին թիվն ակցիայի անցկացման ժամանակահատվածում կազմել է օրական ավելի քան 6 հազար։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img