Հայաստանում 2012-2014 թվականների ընթացքում ապահովագրավճարների ծավալը կմեծանա 66%-ով և կհասնի 36,8 միլիարդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ապահովագրական ընկերությունների կանխատեսումների համաձայն, Հայաստանում 2012-2014 թվականների ընթացքում ապահովագրավճարների ծավալը կմեծանա 66%-ով և կհասնի 36,8 միլիարդ դրամի, տեղեկացվում է ՀՀ կենտրոնական բանկի կայքում:

Արդյունքում 2014 թվականի դեկտեմբերին ապահովագրավճարների չափը բնակչության մեկ շնչի համար կազմում է 11 511 դրամ, ինչը մոտ է զարգացող երկրների ցուցանիշին:

Հայաստանի ապահովագրական համակարգի ընդհանուր կապիտալը 2014 թվականին կանխատեսվում է 19 մլրդ դրամի մակարդակում, ինչը 5,1 մլրդ դրամով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը. Կապիտալի ավելացումը հիմնականում կապահովվի 72,8% չափով չտեղաբաշխված շահույթի աճի հաշվին:

Միաժամանակ ապահովագրական ընկերությունների ակտիվների աճը նշված ժամանակահատվածում սպասվում է տարեկան միջինը 10,3 տոկոսի չափով, ինչը կհանգեցնի ակտիվների 10,8 մլրդ դրամով ավելացման՝ 2014 թվականի դեկտեմբերին հասնելով մինչև 40,2 մլրդ դրամի:

Կանխատեսումների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում  ապահովագրական ընկերությունների ակտիվներում բանկային ավանդների միջին տարեկան աճը կկազմի 12,4%՝ 2014 թվականի դեկտեմբերին հասնելով 49,9%, այն դեպքում, որ 2011 թվականի դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել էր 47,3%, իսկ արժեթղթերի աճը կկազմի 20,2%՝ 2014 թվականի դեկտեմբերի 31-ին հասնելով 21,2%-ի. 2011 թվականի դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել էր 16,4%:

Հայաստանի ապահովագրական համակարգի պարտավորությունները, ըստ կանխատեսումների, 2014 թվականի ավարտին կկազմի 24,2 մլրդ դրամ, ինչը 5,7 մլրդ դրամով շատ է 2011 թվականի ցուցանիշից:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img