«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն աջակցում է «Էրեբունի–Երևան» տոնի կազմակերպմանը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն այս տարի ևս աջակցություն է ցուցաբերում  «Էրեբունի-Երևան» տոնին, որը երևանցիների և Երևանի հյուրերի ամենասիրված տոներից մեկն է, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից :

«Անելիք Բանկ» ՓԲԸ Աշխատակազմի ղեկավար Անգելիկա Ոսկանյանի խոսքով,  Բանկն իր գործունեության ավելի քան 22 տարիների ընթացքում միշտ էլ իր հնարավորությունների սահմանում աջակցել է Երևանին վերաբերվող միջոցառումների անցկացմանը:

«Լինելով քաղաքային տիպի Բանկ, մենք միշտ էլ գիտակցել ենք, որ նման տոները համախմբում են մարդկանց և դրական են անդրադառնում քաղաքային կյանքի վրա` աշխուժություն մտցնելով մեր առօրյայում: Լինելով կորպորատիվ պատասխանատու ընկերություն, մեր նման ֆինանսական կազմակերպությունները փորձում են ֆինանսական աջակցությամբ մասնակից լինել յուրաքանչյուր երևանցուն վերաբերվող միջոցառումներին»,- նշեց նա:

Քաղաքի օրվա տոնակատարությունները կանցկացվեն կիրակի Հայաստանի մայրաքաղաքում` «Իմ սրտի մայրաքաղաք» կարգախոսով։ Միջոցառումների անցկացման համար պետբյուջեից շուրջ 90 մլն դրամ ($220,8 հազար դոլար) կհատկացվի։

Տոնական միջոցառումների շրջանակներում, մասնավորապես, տեղի կունենա լվացող մեքենաների շքերթ, քաղաքի հիմնադրման թեմայով թատերական ներկայացումներ, կենտրոնական փողոցներով հանդիսավոր երթեր։

Երևանի կենտրոնի և վարչական շրջանների պուրակներում, հրապարակներում և փողոցներում ժողովրդական, դասական, ջազային և ռոք երաժշտության համերգներ, ցուցահանդեսներ, փողոցային երաժիշտների և միմերի ելույթներ, սթրիթբոլի մրցումներ, ավիամոդելիստների, հեծանվարշավներ կկազմակերպվեն։

Երեկոյան կենտրոնական Հանրապետության Հրապարակում տեղի կունենա շքեղ համերգ` հայկական էստրադայի աստղերի, դի–ջեյների և երաժիշտների  մասնակցությամբ։ Տոնակատարությունը կավարտվի կեսգիշերին մոտ` գունավոր հրավառությամբ։

«Անելիք Բանկ» ՓԲԸ –ն ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996թ.–ի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր արտոնագիրը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img