Շվեդիան ԵՄ-ի հետ բանկային միության մեջ չի մտնի ընթացիկ պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ հասկացրեց նրան և ողջ Եվրոպային, որ իր երկիրը պատրաստ չէ բանկային միության մեջ մտնել ԵՄ-ի հետ այն պայմաններով, որոնք առաջարկում է Եվրախորհրդարանը, հաղորդում է Reuters-ը:

«Մեզ չեն բավարարում Եվրախորհրդարանի պայմանները: Շվեդիան չի ծածկի մյուս երկրների բանկային վնասներն իր հարկատուների հաշվին: Մենք 90-ականներին բանկային ճգնաժամ տարանք, սակայն որևէ մեկին օգնության համար չդիմեցինք»,- հայտարարել է նա:

Չնայած բանկային միությանն անհապաղ միանալու հարցում անհամաձայնությանը, Ռեյնֆելդտը հետաքրքրություն հայտնեց Եվրամիության շրջանակներում առավել սերտ համագործակցության հարցում:

Ըստ Եվրահանձնաժողովի ծրագրերի՝ Եվրամիության երկրներում ֆինանսական ինստիտուտների նկատմամբ միասնական վերահսկողության համակարգին անցումը պետք է տեղի ունենա 2013թ. հունվարին մոտ: Բանկային միությունը պետք է ապահովի ֆինանսական ինստիտուտների կայունությունը և վերակառուցվածքայնությունը՝ առանց բյուջետային միջոցների օգտագործման: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img