Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը օգոստոսի վերջին 409.1 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության առևտրային բանկերի կողմից ներգրավված՝ Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2012թ.-ի օգոստոսի վերջին կազմել է 409.1 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, այդ  ցուցանիշը հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, մեծացել է 3,2 տոկոսով:

Միաժամանակ տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդներն օգոստոսի վերջին կազմել են ավելի քան 341 մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների բոլոր արտարժութային ավանդների 83.3 տոկոսը`հուլիսի համեմատ կրճատվելով 4.3 տոկոսով։

Հայաստանի տնային տնտեսությունների դրամական ավանդների ծավալն օգոստոսի վերջին կազմել է շուրջ 172,5  մլրդ դրամ՝ անցյալ ամսվա համեմատ ավելանալով 3.6 տոկոսով:

Օգոստոսի 31-ի դրությամբ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1123.3 մլրդ դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 4 տոկոսով:

2012 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 405,25 դրամ է): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img