«Անելիք Բանկն» ընդլայնել է իր զեղչային ցանցում ընդգրկված վաճառակետերի թիվը` հասցնելով գրեթե 500-ի

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ  ընդլայնել է իր քարտապանների համար նախատեսված զեղչային ցանցում ընդգրկված վաճառակետերի թիվը` հասցնելով այն գրեթե 500-ի, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝ բանկի  բոլոր քարտապաններն արդեն հնարավորություն ունեն անկանխիկ գնումներ կատարելիս ստանալ մինչև 50% զեղչ Հայաստանի շուրջ 500 խանութներում և սպասարկման կետերում:

«Արդեն վստահությամբ կարող ենք նշել, որ Հայաստանում ոչ մի զեղչային ցանց չունի նման ընդգրկում, և «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ցանկացած քարտապան կկարողանա օգտվել այդ զեղչային ցանցից անկանխիկ գնումներ իրականացնելիս, – նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքերով՝ բանկն իր զեղչային ցանցն ընդլայնել է այնպիսի խանութներով և սպասարկման կետերով, որոնցից միանշանակ օգտվում է բնակչության բավականին մեծ զանգված, դրանցից են BHS, CONTE, SPUTNIK, Grand Sport, DG computers, Ello, Forward, Դայանա, Jeans House, Sunny Tour, MINI-MODA, Matevossian  և շատ այլ վաճառակետեր և տուրիստական գործակալություններ:

Նա նշեց նաև, որ գործող զեղչերին հավելյալ զեղչերի առկայությունը. մեր քարտապանները նշված շուրջ 500 վաճառակետերից գրեթե 250-ում կստանան մինչև 20% զեղչ` ի լրումն վաճառակետերում գործող զեղչերի:

Ըստ հաղորդագրության՝ բանկը շուկա է հանել Գեդեոն Ռիխտեր դեղատների և ՍԹԱՐ առևտրային ցանցի հետ համատեղ թողարկված «Հոգատար» ArCa Classic զեղչային և կուտակային քարտը, իսկ սեպտեմբերի 3-ից շուկա մտավ նմանը չունեցող նոր ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտը, որը բացի վճարահաշվարկային քարտ լինելուց, հանդիսանում է նաև զեղչային ու ակումբային քարտ. միայն մեր քարտապանները առաջին անգամ Հայաստանում մտնում են շուրջ 10 ակումբներ անվճար, 6 ակումբներում ստանում են 2 երգ անվճար երգելու հմարավորություն, ինչպես նաև մեկ ակումբում ստանում են անվճար հյուրասիրություն:

Բացի այս, 2012 թվականին նախատեսվում է  շուկա հանել Հայաստանում նմանը չունեցող քարտային նոր պրոդուկտներ նույնպես, որոնց մասին բնակչությանը կտեղեկացվի առաջիկայում:

«Անելիք Բանկ» ՓԲԸ –ն ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996թ.–ի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր արտոնագիրը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img