Moody’s-ը պահպանում է բացասական կանխատեսումը ՌԴ բանկային համակարգի զարգացման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը պահպանում է բացասական կանխատեսումը ՌԴ բանկային համակարգի զարգացման վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայաբերելով գործակալության հաղորդագրությունը:

Գործակալության վերլուծաբանների կարծիքը հիմնված այն սպասումների վրա, թե ՌԴ տնտեսական աճի տեմպերը կարող են նվազել, և այդ ցուցանիշը կախված է նավթի համաշխարհային գներից, բացի այդ գործակալությունը նշում է, որ սեկտորի ակտիվների որակը կարող է վատանա, կապիտալի բավարարությունը՝ նվազել:

Ռուսական բանկերի համար գործառնական պայմանները 2012-2013 թվականներին բարդ կլինեն:

Moody’s-ի կանխատեսմամբ՝ 2012-ին և 2013-ին ՌԴ ՀՆԱ-ն կկազմի 3,5%՝ 2011 թվականի 4,3%-ի փոխարեն: Ընդ որում` ՌԴ տնտեսական զարգացման նախարարության պաշտոնական կանխատեսումը ընթացիկ և հաջորդ տարիների համար կազմում է համապատասխանաբար 3,5% և 3,7%: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img