Բելգիական Incofin Investment Management–ը ձեռք է բերել Արարատբանկի բաժնետոմսերի 10%–ը

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը Incofin Investment Management բելգիական ընկերության հետ համաձայնագիր ստորագրեց՝ բանկի բաժնետոմսերի 10 տոկոսը վելգիական ընկերությանը փոխանցելու մասին։

Փաստաթուղթը ստորագրեցին Incofin IM ներդրումների գծով գլխավոր պատասխանատու Գիրթ Պեթերմանսը, «Արարատբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանն ու վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Համաձայնագրի ստորագրման պահին բանկի կանոնադրական կապիտալի 74,18 տոկոս բաժնետոմսերը պատկանել են հիմնական բաժնետեր, խոշոր ձեռնարկատեր, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, իսկ 25 տոկոսը կազմել է ՎԶԵԲ–ի մասնաբաժինը։

«Բելգիական ընկերությանը փոխանցած բաժնետոմսերի մասնաբաժնի արժեքը կազմում է շուրջ 5–6 մլն դոլար։ Բաժնետերերի մասնաբաժնի հարաբերակցությունը կփոխվի` հիմնականում Ֆլեշ ընկերության հաշվին»,– ասաց բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը` պարզաբանելով, որ Incofin IM–ի ներկայացուցիչը տեղ կզբաղեցնի Բանկի խորհրդի կազմում։
Ըստ նրա, Incofin IM ընկերությունը մեծ փորձ ունի միկրոֆինանսավորման, ինչպես նաև գյուղատնտեսության վարկավորման ոլորտում։ «Մենք համոզված ենք, որ համագործակցության արդյունքում մեզ կհաջողվի նոր գործիքներ մշակել այդ ոլորտներում»,– ասաց Օսիպյանը։

Միաժամանակ Incofin IM–ի ներկայացուցիչ Գիրթ Պեթերմանսը նշեց, որ ընկերությունը շահագրգռված է Հայաստանի ֆինանսական համակարգում ներդրումներ իրականացնելու հարցում։

«Ներդրումներ իրականացնելով՝ մենք մեր նախագծերից զուտ ֆինանսական օգուտ չենք փնտրում, այլ փորձում ենք նպաստել պետության զարգացմանը։ Այդ պատճառով մեզ Հայաստանում փորձառու ընկերություն էր հարկավոր, որը կկարողանա կապ հաստատել այնպիսի հաճախորդների հետ, որոնց հետ մենք ցանկանում ենք աշխատել, իսկ նրանք ՓՄՀ ոլորտի  ձեռնարկատերերն ու ֆերմերներն են»,– ընդգծեց նա։

Պեթերմանսը նշեց, որ Արարատբանկն արդեն գյուղատնտեսական վարկավորման ոլորտում արտադրանքներ է մշակում, և ընկերությունը պատրաստ է այդ հարցում տեխնիկական աջակցություն ցուցաբերել։

Հայաստանում Incofin IM–ի հետագա ծրագրերին անդրադառնալով, Պեթերմանսն ասաց, որ տվյալ պահին ընկերությունը ոչ մեծ ծավալներով վերաֆինանսավորում է իրականացնում, «սակայն կապիտալի ֆինանսավորման առումով մենք դեռ Արարատբանկի վրա ենք կենտրոնանում»։

Արարատբանկի և Incofin Investment Management ընկերության միջև համագործակցությանը սկիզբ է դրվել 2011թ.–ին` 3 մլն դոլարի չափով վարկային համաձայնագրի իրականացման միջոցով։ Միջազգային ֆինանսական շուկայում ընկերությունն իրականացնում է ինչպես պարտքային ֆինանսավորում՝ գյուղատնտեսության և միկրոֆինանսավորման ոլորտի միջոցների հատկացման միջոցով, այնպես էլ կապիտալի ֆինանսավորում։

Incofin IM–ը կառավարում է ներդրումային հիմնադրամներ, որոնք աշխարհի ավելի քան 40 երկրում ներդրումներ են կատարում միկրոֆինանսական կազմակերպություններում (ՄՖԿ)։ Ընկերության կողմից կառավարվող Impulse Rural Fund հիմնադրամը (120 մլն եվրո) ներդրումներ է կատարում զարգացող երկրների ՄՖԿ-ներում, որոնք մասնագիտացված են գյուղատնտեսության բնագավառում։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

2012թ.–ի երրորդ եռամսյակի տվյալներով՝ Բանկի ակտիվները կազմել են 98,9 մլրդ դրամ, վարկային պորտֆելը` 48,7 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` 17,3 մլրդ դրամ։ Զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2,9 մլրդ դրամ։  Այսօրվա դրությամբ Արարատբանն ունի 43 մասնաճյուղ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում ($1 – 405,3դրամ)։—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img