ՎՏԲ–Հայաստան Բանկը հոկտեմբերի 31-ին ավանդատուներին առաջարկում է ձևակերպել 14.5% տոկոսադրույքով «Խնայողությունների օր» ավանդը

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Խնայողությունների միջազգային օրվա առթիվ ՎՏԲ–Հայաստան Բանկը հոկտեմբերի 31-ին ավանդատուներին առաջարկում է ձևակերպել  14.5% տոկոսադրույքով «Խնայողությունների օր» ավանդը, 91-ից 730 օր ժամկետով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, այս բացառիկ ավանդային ակցիայի կարող է մասնակից դառնալ և շահավետ ավանդ ձևակերպել յուրաքանչյուր ցանկացող: Հոկտեմբերի 31-ին ՎՏԲ-Հայաստան բանկում ավանդ ներդնող բոլոր ավանդատուներին սպասվում են հաճելի անակնկալներ`1 000 000 ՀՀ դրամ և ավելի գումար ներդնելիս նվեր քարտ Visa Gold,  Յուրաքանչյուր ավանդատուին նվեր` Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի ներկայացման տոմս։

««Հոկտեմբերի 31-ը Խնայողությունների միջազգայի օրն է: Տոնի նպատակն է  գումարը կուտակելու և խնայելու կարողությունը, ինչը ցանկացած մարդու ֆինանսական հաջողության հիմքն է: Խնայողությունների և անկանխիկ վճարումների մշակույթի զարգացումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ռազմավարության անբաժանելի մասը»,– ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ։

Ըստ նրա, բանկը պարբերաբար անցկացնում է ակցիաներ ուղղված բանկային մշակույթի բարձրացմանը և խնայողությունների մշակույթի զարգացմանը, որոնցում մասնակցում են ցանկացած տարիքի և միջոցների տեր մարդիկ։

Խնայողությունների միջազգայի օրն առաջին անգամ նշվել է 1924 թվականին հոկտեմբերի 31-ին Միջազգային մասնագիտացված կոնգրեսի շրջանակներում, որը  կազմակերպվել էր Միլանում խնայողական բանկային ինստիտուտների կողմից: Մեր օրերում Խնայողությունների միջազգայի օրը նշվում է ամբողջ աշխարհում և դարձել է բարի ավնադույթ: Տոնը նշվում է եվրոպական 29 պետությունում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:

Ներկայումս բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 69 մասնաճյուղ:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում

«Մոսկվա» կինոթատրոնի շենքում տեղակայված Յունիբանկի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե և վերանվանվել «Թումանյան»։ Մասնաճյուղի նոր հասցեն է՝ Երևան, Թումանյան փողոց 24, տարածք 49

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

IDBank-ը, Visa-ն և Wizz Air-ը Հայաստանում ներկայացնում են  ճամփորդական նոր արտոնությունները (ՎԻԴԵՈ)

IDBank-ը, առաջինը ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում, ներկայացնում է նոր Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտը։

Ինչո՞ւ է Հայաստանի կապիտալի շուկան շարունակում բանկային մնալ․ Landmark Capital-ի CEO-ի 5 եզրակացությունը

Հայաստանի տնտեսությունն աճում է, երկրում զգալի մասնավոր կապիտալ կա, իսկ շուկայի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքն ու օրենսդրական դաշտը Գոռ Գևորգյանը բավարար է գնահատում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img