Արդշինինվեստբանկի շահույթը կրկնապատկվել է

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2012թ. երրորդ եռամսյակում գործունեության հիմնական ցուցանիշներով Արդշինինվեստբանկը գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատար հնգյակում, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Բանկը երրորդն է ստացված զուտ շահույթի մեծությամբ: 2012թ. 9 ամիսների ընթացքում Արդշինինվեստբանկի զուտ շահույթը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 3.2 մլրդ. դրամ, որը միայն երրորդ եռամսյակում կազմել է 1.9 մլրդ. դրամ` աճելով 80.5% նախորդ եռամսյակի համեմատ:

Հաշվետու եռամսյակում ՀՀ բանկային համակարգում Արդշինինվեստբանկի ընդհանուր կապիտալը կազմել է 34.7 մլրդ. դրամ (4-րդ տեղը բանկային համակարգում), որը համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ` աճել է 13.2%:

Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ Բանկի ընդհանուր ակտիվները աճել են 46.1%՝ կազմելով 195.3 մլրդ. դրամ (5-րդը բանկային համակարգում):

Բանկի կողմից կիրառվել է ակտիվ վարկային գործունեություն՝ հաճախորդներին ներկայացնելով վարկային ծառայությունների լայն տեսականի, որի մասին է վկայում զուտ վարկային ներդրումների (120.3 մլրդ. դրամ)  զգալի՝ 46.6% աճը՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Էապես բարելավվել է վարկային ներդրումների որակը, որտեղ  90 օր և ավել չաշխատող վարկերի տեսակարար կշիռը նվազել է՝ կազմելով ընդհանուր վարկային ներդրումների ընդամենը 0.9%-ը:

Բանկի պարտավորությունները կազմել են 160.6 մլրդ. դրամ (55.9% աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ), որից հաճախորդներից ներգրաված միջոցները կազմել են 107.9 մլրդ. դրամ, իսկ բանկերից և ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցները՝ 50.6 մլրդ. դրամ, որոնք աճել են համապատասխանաբար 36.4% և 123.7%:

2012թ. 9 ամիսների ընթացքում Բանկի կողմից սպասարկվող քարտերի քանակը ավելացել է ավելի քան 20%-ով՝ հասնելով 127 հազարի: Արդշինինվեստբանկը սպասարկում է ինչպես ARCA, այնպես էլ MasterCard և VISA տեսակի քարտեր: Այս ոլորտում Բանկը ներդրել է նոր ծառայություն՝ հաճախորդներին ընձեռելով քարտային հաշիվների համալրման և վարկերի մարման հնարավորություն Telcell տերմինալների միջոցով:

Բանկը մշակել և ներդրել է նաև iOS և Android ծրագրային ապահովմամբ սարքերի համար նախատեսված ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս տեղեկանալ Արդշինինվեստբանկի նորություններին և ծառայություններին սմարտֆոնների և թաբլեթների միջոցով:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին: Բանկը MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի համակցված անդամ է, ինչպես նաև ՀՀ տարածքում «Armenian Card» ՓԲԸ-ի քարտային գործառնությունների համակարգի բաժնետեր:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են նվազել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․  2026 թվականի մայիսի 5-ին Հայաստանի արտարժույթի...

Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին

«Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամն էր

100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ

Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նոր համագործակցությամբ 100 միլիոն եվրո կուղղի Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանը

Փոխվարչապետը Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ քննարկել է ենթակառուցվածքային նախագծերի վերաբերող հարցեր

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի

Հայաստանի վարկային պորտֆելը վերջին 3 տարիներին տարեկան աճում է շուրջ 20%-ով. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի վարկային պորտֆելը վերջին երեք տարիներին...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img