Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/ԱՌԿԱ/․      Մայիսի 5-6-ը կայացած «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովը համախմբել էր տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների՝ Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից անմիջապես հետո։

Յունիբանկը երկրորդ տարին անընդմեջ հանդես եկավ որպես «Yerevan Dialogue» համաժողովի գործընկեր։ Այս մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծեց Յունիբանկի պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու միջազգային կարևոր հարթակներում և նպաստելու թվային անվտանգության ու ֆինանսական կայունության զարգացման համաշխարհային օրակարգին։

Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը մասնակցեց «Կիբեռդիմակայունությունն արհեստական բանականության դարաշրջանում․ պետությունների, ենթակառուցվածքների և վստահության պաշտպանություն» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց թվային դարաշրջանում պետությունների, հաստատությունների և հասարակությունների առջև ծառացած նոր մարտահրավերներին և խոցելիություններին։ Քննարկման մասնակիցները խոսեցին կիբեռանվտանգության, տնտեսական կայունության և ազգային անվտանգության միջև աճող փոխկապակցվածության մասին՝ պետական կառույցների և կենսական նշանակության ենթակառուցվածքների արագացող թվայնացման պայմաններում։

Մասնակիցները կարևորեցին դիմակայունության ապահովմանն ուղղված մոտեցումները՝ ներառյալ ինստիտուցիոնալ պատրաստվածությունը, պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդումը և կիբեռսպառնալիքներին արձագանքման միջազգային համակարգման ընդլայնումը։

«Արհեստական բանականությունն ու թվային փոխակերպումն արագորեն վերափոխում են ֆինանսական ոլորտը՝ կիբեռանվտանգությունը, դիմակայունությունն ու կառավարումը դարձնելով ռազմավարական առաջնահերթություններ։ Գնահատականների համաձայն՝ ապատեղեկատվական արշավների գլոբալ տնտեսական հետևանքները մինչև 2026 թվականը կարող են հասնել 26 մլրդ դոլարի, ինչը սպառնալիք է հանրային վստահության համար։ Անվտանգության ավանդական մեթոդներն այլևս բավարար չեն, և բանկերը պետք է ներդնեն բազմաշերտ պաշտպանական համակարգեր ու զարգացնեն միջոլորտային համագործակցությունը», – նշեց Արարատ Ղուկասյանը։

Նրա գնահատմամբ՝ ոլորտն անցում է կատարում ծախսերի կրճատումից դեպի երկարաժամկետ ռազմավարական ներդրումներ՝ ուղղված կայունությանն ու նորարարությանը։ Այսօր Յունիբանկը POS-վարկավորման առաջատարներից է՝ կիրառելով արհեստական բանականության վրա հիմնված վարկունակության ժամանակակից գնահատման համակարգ։

Քննարկման մասնակիցները եզրակացրին, որ կիբեռդիմակայունության ամրապնդումը կարևոր է ոչ միայն ենթակառուցվածքների և թվային համակարգերի պաշտպանության, այլև հանրային վստահության, պահպանման և թվային միջավայրում կայունության ապահովման համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img