Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/ԱՌԿԱ/․     «Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամն էր։ Կուտակված 5,293,423 դրամը հիմնադրամին հնարավորություն կտա ընդլայնել իր գործունեությունը՝ Սյունիքում անցկացվող ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնի շրջանակներում ընդգրկելով ավելի շատ պատանիների։

Մայիս ամսվա շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն է՝ անվանակոչված  2020 թվականի արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Վահե Մելիքսեթյանի անվամբ։ Նախաձեռնության ընթացքում հավաքված «մի դրամներն» ուղղվելու են Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կազմակերպվող վազքի կիսամարաթոնի անցկացմանը։  Նախագծի նպատակն է բնակիչների շրջանում խրախուսել առողջ ապրելակերպը, ակտիվացնել մարզային և համայնքային կյանքը։ Կիսամարաթոնի ընթացքում կազմակերպվելու են նաև ֆինանսական գրագիտության սեմինարներ։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «Աջակցելով այս նախաձեռնությանը՝ մենք նպատակ ունենք խթանել մարզերի և համայնքների կայուն ու շարունակական զարգացումը, որը Իդրամի և IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է։ Կարևորում ենք նաև, որ նախագիծը ներառում է կրթական կարևոր բաղադրիչ՝ ստեղծելով նոր հնարավորություններ ֆինանսական գիտելիքների և հմտությունների զարգացման համար։ Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում նախատեսում ենք  իրականացնել ֆինանսական և թվային գրագիտության դասընթացներ, և վստահ ենք, որ այս միջոցառումը կդառնա արժեքավոր սպորտային և կրթական հարթակ»։

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը նշեց. «Մեզ համար մեծ պատիվ է ևս մեկ անգամ դառնալ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու։ Այս համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար, քանի որ դեռևս 2021 թվականին IDBank-ը և Իդրամը դարձան նորաստեղծ հիմնադրամի առաջին կորպորատիվ գործընկերները։ Շնորհակալություն ենք հայտնում և համոզված ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք կյանքի կոչել «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը՝ խթանելով առողջ ապրելակերպն ու համայնքային ակտիվությունը Լոռու մարզում»։

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img