Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/ԱՌԿԱ/․ 20-ից ավելի գունային երանգ ու 100-ից ավելի տեսակ-երանգ համադրությամբ տանիքի ծածկեր։ Մեր օրերում գույնի, ձևի ու որակի նկատմամբ պահանջները փոխվել են, շուկայում առաջարկները՝ շատացել, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Տանիքի համար ամեն ինչ հնարավոր է գտնել Սթիլ Կոնցեռնում։ 2013 թվականից շուկայում գործող ընկերությունն այսօր առաջարկում է հայրենական արտադրության ցինկապատ և պոլիմերային ծածկույթով տանիքի թիթեղներ, մետաղական կղմինդրներ և սայդինգներ, դրանց համալրող դետալներ, ինչպես նաև գիպսակարդոնի ցինկապատ պրոֆիլներ, եվրոդռների և ֆասադային պրոֆիլներ, սվաղի ուղղորդիչներ ու այլ շինարարական արտադրանք։ Մրցակցությունից չեն վախենում. նախընտրում են արտադրել որակյալ արտադրանք՝ գին-որակ լավագույն համադրությամբ: Այդ նպատակով պարբերաբար թարմացնում են տեխնոլոգիաներն ու սարքավորումները:

Հումքը ներկրում են Կորեայից, Մալայզիայից, Ֆիլիպիններից, արտադրում Հայաստանում և իրացնում Հայաստանի ողջ տարածքում: Գործում է առաքում:

Բիզնեսի զարգացման ճանապարհին ընկերության հուսալի գործընկերն է Կոնվերս Բանկը՝ բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով:

Համագործակցության շրջանակում ներգրավված շրջանառու միջոցների շնորհիվ ավելացել են հումքի ներկրման ծավալները, արտադրատեսականին ընդլայնվել է՝ ապահովելով բիզնեսի հետագա աճը:

Conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img