Հայաստանի բանկային համակարգը լուրջ բարեփոխման կարիք ունի. միության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգն էական և կայուն փոփոխությունների կարիք ունի, հինգշաբթի կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«8 տոկոսանոց վերաֆինանսավորման տոկոսադրույքը չափազանց բարձր է, ինչը բացասաբար է անդրադառնում վարկավորման հեռանկարների և տնտեսության զարգացման վրա»,- ասաց Սաֆարյանը:

Նա նշեց, որ թեպետ Կենտրոնական բանկի քաղաքականությունն ուղղված է գնաճի թուլացմանը, սակայն վերաֆինանսավորման բարձր դրույքաչափը չի օգնում Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Նա ընդգծեց նաև, որ Հայրենական արտադրողների միությունը մշտապես բարձրացնում է այդ հարցը և պայքարում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման համար:

Միաժամանակ Սաֆարյանը նշեց, որ Միությունն աշխատում և շարունակում է աշխատել Կենտրոնական բանկի հետ:

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այս տարվա հոկտեմբերի 9–ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 8 տոկոսի մակարդակում։ Վերջին անգամ Հայաստանի Կենտրոնական բանկը տոկոսադրույքը փոխել է 2011 թվականի սեպտեմբերի 6–ին` նվազեցնելով այն 8.5 տոկոսից մինչև 8 տոկոս։–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img