Panasonic-ի բաժնետոմսերը նվազել են 17%–ով

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Էլեկտրոնիկայի հայտնի արտադրող Panasonic ընկերության բաժնետոմսերի կտրուկ նվազում է գրանցվել Տոկիոյի բորսայի առևտրային նստաշրջանի բացմանը: Մեկնարկից մի քանի րոպե անց ընկերության շուկայական կապիտալիզացիան կորցրել է 17,12 տոկոսը:

Կտրուկ անկման պատճառ է դարձել նախօրեին ընկերության ղեկավարության հայտարարությունն այն մասին, որ պետք է վերանայել ընթացիկ տարվա վնասների կանխատեսումը և հասցնել այն մինչև 765 մլրդ իենի (9,6 մլրդ դոլար), հաղորդում է Reuters-ը: Այդ ցուցանիշը գրեթե համապատասխանում է նախորդ տարվա 772 մլրդ իենին: Հատկանշական է, որ 5 տարիների ընթացքում ընկերության ընդհանուր կորուստները կկազմեն գրեթե 25 մլրդ դոլար:
Panasonic-ը նաև հայտնել է, որ ընթացիկ տարում՝ 1950թ.-ից ի վեր առաջին անգամ շահութաբաժիններ չի վճարելու:

Panasonic–ն ամենահին ընկերություններից մեկն է ճապոնական շուկայում, գոյություն ունի 1918թ.-ից (սկզբում այն կրել է Matsushita անվանումը): Ընկերությունն արտադրում է կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի լայն տեսականի, ներառյալ VIERA հեռուստացույցները, թվային լուսանկարչական սարքեր և տեսախցիկներ, լվացքի մեքենաներ, արդուկներ և խոհանոցային տեխնիկա, ինչպես նաև նոութբուքներ և հեռահաղորդակցության համան նախատեսված այլ ապրանքներ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img