Եվրահանձնաժողովը եվրոպական տնտեսության հոռետեսական կանխատեսում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիության ՀՆԱ–ն ընթացիկ տարում կկրճատվի 0.3 տոկոսով, եվրագոտունը` 0.4 տոկոսով։ Ընդ որում` 2013 թվականին եվրոպական տնտեսությանը ոչ մեծ աճ է սպասվում, Եվրամիության համար` 0.4% մակարդակում, եվրագոտու համար`0. 1% մակարդակում։ Եվրամիությունում գործազրկությունը կշարունակի չափազանց բարձր մակարդակում մնալ։ Նման եզրակացություն են ներկայացրել Եվրահանձնաժողովի փորձագետներն այսօր հրապարակած զեկույցում, որը եվրոպական տնտեսության զարգացման կանխատեսումներին է նվիրված։

Ներքին և արտաքին անհավասարությունները, որոնք ձևավորվել են նախաճգնաժամային տարիներին, նվազել են, սակայն դրանց բացասական հետևանքները շարունակում են ճնշում գործադրել մի շարք երկրների ներքին պահանջարկի վրա։ Միաժամանակ եվրոպական երկրների մրցունակությունն ընդհանուր առմամբ հետզհետե վերականգնվել է, և արտահանման աճը հետզհետե կարագանա, կարծում են փորձագետները։

Ինչ վերաբերում է եվրոպական տնտեսության «լոկոմոտիվ» Գերմանիային, ապա բավականին հանդարտ աճից հետո` 2012 և 2013 թվականներին ակնկալվող 0,8% մակարդակում, 2014 թվականի արդյունքում գերմանական տնտեսությունը 2.0 տոկոս աճ կցուցադրի։ Դրան կօգնի ներքին լավ պահանջարկն ու բարձր մրցունակությունը, կարծում են ԵՀ–ում։
Վատ շրջան է սպասվում Իսպանիայի համար։ Առնվազն երկու տարի երկիրը ստիպված կլինի պայքարել բյուջետային դեֆիցիտի բարձր մակարդակի դեմ` տնտեսական թույլ աճին զուգընթաց։ Եվրոպական փորձագետների կարծիքով` երկրի ՀՆԱ–ն 2012-ին և 2013-ին կնվազի 1.4 տոկոսով։ 2014 թվականին հնարավոր է`երկիրը վերադառանա ՀՆԱ–ի աճին`0.8 տոկոսի մակարդակում։
Ինչ վերաբերում է Իտալիային, ապա ռեցեսիան միայն կխորանա։ ԵՀ–ն մատնանշում է 2013 թվականին երկրի ՀՆԱ–ի 0.5 տոկոս նվազումը, որի պատճառը ներքին թույլ պահանջարկն է։ Ընթացիկ տարում Իտալիայի ՀՆԱ–ն կկրճատվի 2.3 տոկոսով, իսկ 2014 թվականին երկրի տնտեսությունը կարող է վերադառնալ 0.8 տոկոս մակարդակին, կարծում են փորձագետները։ Միաժամանակ Իտալիայում կանխատեսում են, որ երկրի տնտեսության աճը 2014 թվականին 1.1 տոկոս է կազմելու։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img