Հայաստանի բանկերը սեպտեմբերի դրությամբ 30–ին պետպարտատոմսերում 155,6 մլրդ դրամ են ներդրել

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը 2012 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ պետպարտատոմսերում ներդրել են շուրջ 155,6 մլրդ դրամ, ինչը 8,6 տոկոսով ավելի է տարեսկզբի ցուցանիշից։ Այս մասին է վկայում «ԱՌԿԱ» գործակալության կողմից 2012 թվականի երրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա անցկացված վերլուծությունը։

Պետական արժեթղթերում ավանդների տեսակարար կշիռը համախառն ակտիվներում հաշվետու ժամկետում կազմել է 6,8 տոկոս` ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի վերջի 6,5 տոկոսի դիմաց։

Բանկային հաշվետվություններին համապատասխան, բոլոր արժեթղթերի համախառն պորտֆելը սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել է շուրջ 160,7 մլրդ դրամ, դրանցից 96,83 տոկոսը բաժին է ընկել պետական արժեթղթերին։

Միաժամանակ արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով առաջատար է HSBC Բանկ Հայաստանը` 31,2 մլրդ դրամով, որոնցից ավելի քան 30,4 մլրդ դրամը կամ 97,51տոկոսը բաժին է ընկնում պետպարտատոմսերին։ Բանկի արժեթղթերի պորտֆելի 2,49 տոկոսը կամ 775,5 մլն դրամը կազմում են ոչ պետական արժեթղթերը։ 2012 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով, HSBC Բանկ Հայաստանի` պարտքային արժեթղթերում կատարած ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը կազմել է 2 239 մլն դրամ կամ ամբողջ տոկոսային եկամտի 17,9 տոկոսը։

Այնուհետև արժեթղթերի պորտֆելի ծավալով Հայբիզնեսբանկն է (20 մլրդ դրամ), որի պետական արժեթղթերում կատարած ներդրումները կազմում են 99,59 տոկոս, իսկ ոչ պետական արժեթղթերում` 0,41 տոկոս։  Բանկի` պարտքային արժեթղթերում կատարած ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը երրորդ եռամսյակում կազմել է շուրջ 720,1 մլն դրամ կամ ամբողջ տոկոսային եկամտի 5,8 տոկոսը։

Արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով բանկային համակարգի առաջատարների թվում է նաև Արմսվիսբանկը` 16,5 մլրդ դրամով, որոնցից 96,92 տոկոսը բաժին է ընկնում պետական արժեթղթերին, իսկ  3,08տոկոսը` ոչ պետական։

2012 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ` 458 մասնաճյուղերով։ ($1 – 408,56 դրամ է)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img