Բյուջեի բանակցությունների սպասելիքների ֆոնին ԱՄՆ բորսաներն առանց փոփոխությունների են փակվել

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երկուշաբթի գրեթե չեն փոխվել Բրյուսելում եվրագոտու ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներին սպասելու և ԱՄՆ բյուջետահարկային խնդիրների լուծման ուղղությամբ ներդրողների բանակցությունների դրական արդյունքների հույսերի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Dow Jones արդյունաբերական ցուցիչն առուվաճառքն ավարտել է բացման մակարդակում և կազմել է 12815,16 կետ: Բարձր տեխնոլոգիական NASDAQ-ը կորցրել է 0,02 տոկոս և հասել է 2904,26 կետի: S&P 500 լայն շուկայի ցուցիչն ավելացել է 0,01 տոկոսով՝ մինչև 1380 կետը:

Հունաստանի խորհրդարանը երկուշաբթի լույս գիշերը հավանության է արժանացրել 2013 թվականի բյուջեն, որը նախատեսում է ծախսերի կրճատում 9,4 միլիարդ եվրոյով և երկրի ՀՆԱ-ի 4,2-տոկոսանոց անկում, ինչպես նաև բյուջեի պակասուրդ` ՀՆԱ-ի 5,2 տոկոսի չափով:

Միաժամանակ, Հունաստանի աջակցության ծրագրի հետագա կատարման վերաբերյալ վարկատուների տարաձայնությունների պատճառով փորձագետները կասկածներ ունեն այն հարցում, որ երկրի համար հաջորդ տրանշի մասին որոշումը կընդունվի երկուշաբթի Բրյուսելում բացված Եվրախմբի նիստերի շրջանակներում:

Հունաստանն արդեն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կարճաժամկետ արժեթղթերով ավելի քան 3 միլիարդ եվրո պարտք կվերցնի 1 կամ 3 ամսով՝ նոյեմբերի 16-ին 5 միլիարդ եվրոյի արժեթղթերի դեֆոլտից խուսափելու համար:
Բացի այդ, շուկայի նկատմամբ ճնշում են գործադրում ԱՄՆ-ում «ֆիսկալային անկումների» մտավախությունները: Ավելի վաղ երկրորդ անգամ վերընտրված ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրավիրել է կոնգրեսի առաջնորդներին Սպիտակ տուն՝ նրանց հետ հարկային հարցեր և երկրի բյուջեի պակասուրդը կրճատելու տարբերակներ քննարկելու համար:
ԱՄՆ-ի պետբյուջեի պակասուրդի և պետպարտքի «վերին շեմի» հետ կապված չլուծված խնդիրները կարող են հանգեցնել երկրի վարկանիշի նվազմանը, նախազգուշացրել են միջազգային վարկանիշային գործակալությունները: «Թեև ԱՄՆ-ն նախկինում դիմացել է վարկանիշի մեկ նվազմանը տնտեսական վերականգնման շրջանակներում, երկրորդ նվազումը կարող է շուկայի և օտարերկրացի ներդրողների կողմից այդքան էլ թեթև չընկալվի, որքան առաջինը»,- Bloomberg գործակալությանն է հայտնել Oppenheimer-ի ավագ շուկայագետ Ջոն Շթոլցֆուսը (John Stoltzfus):
Ներդրողներին ուրախացրել են Չինաստանից ստացված լուրերը՝ երկրի իշխանությունների տվյալներով, ՉԴՀ-ի ներդրողը հոկտեմբերին ավելացել է 11,6 տոկոսով, ինչն ավելի լավ է վերլուծաբանների կանխատեսած 10-տոկոսանոց ցուցանիշից:

DJIA (Dow Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ցուցանիշը) 30 ամենախոշոր արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների տեղաշարժի միջին ցուցանիշն է։

S&P 500 (Standard and Poor 500 Index) շուկայական կապիտալիզացիայի 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ցուցանիշն է։

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ընկերակցության արժենշման ավտոմատացված համակարգ) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցանիշն է։ Այն հաշվվում է NASDAQ-ի արտաբորսային համակարգում վաճառվող բոլոր ընկերությունների՝ /ամերիկյան և արտասահմանյան/ շուկայական կապիտալիզացիայով կշռադատված սովորական բաժնետոմսերի արժենշման հիման վրա։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img