ՀՀ վարկային կազմակերպությունների ակտիվները III եռամսյակում աճել են 4,2%-ով՝ կազմելով 157,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները 2012թ.-ի երրորդ եռամսյակում ավելացել են 4,2 տոկոսով և սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են շուրջ 157,5 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում։

ԿԲ տեղեկագրի համաձայն` վարկային կազմակերպությունների կանխիկի ծավալը կազմել է ավելի քան 442,9 մլն դրամ՝ եռամսյակի սկզբի համեմատ ավելանալով 31,3 տոկոսով, իսկ բանկերի ընթացիկ հաշիվների ծավալը, ընդհակառակը, կրճատվել է 10,5 տոկոսով՝ կազմելով շուրջ 5,8 մլրդ դրամ:

ՀՀ ԿԲ տեղեկագրի համաձայն, երրորդ եռամսյակում «վարկեր իրավաբանական անձանց համար» հոդվածով վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվներում 0,8 տոկոսանոց (22,1 մլրդ դրամ) աճ է գրանցվել:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց տրամադրած վարկերն ավելացել են 1,0 տոկոսով և կազմել ավելի քան 69,4 մլրդ դրամ: «Լիզինգ, ֆակտորինգ» հոդվածով ծավալներն աճել են 14,2 տոկոսով՝ կազմելով 8,3 մլրդ դրամ:

Աշխատակիցներին և փոխկապակցված անձանց տրամադրված վարկերն ավելացել են 2 տոկոսով՝ կազմելով ավելի քան 3,5 մլրդ դրամ:
Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջների ծավալը կազմել է 41,3 մլրդ դրամ՝ հաշվետու ժամանակահատվածում ավելանալով 11,7 տոկոսով:

Սեպտեմբերի վերջի դրությամբ այլ ակտիվների մեծությունը կազմել է 5,5 մլրդ դրամ՝ կրճատվելով 0,4 տոկոսով: Ակտիվների հնարավոր կորուստների ծածկույթի ռեզերվի մեծությունը երրորդ եռամսյակում կրճատվել է 1,5 տոկոսով և կազմել 5,4 մլրդ դրամ:

Ընթացիկ ժամանակահատվածում հիմնական միջոցների մեծությունն ավելացել է 0,6 տոկոսով՝ հասնելով 2,6 մլրդ դրամի: Հաշվարկված տոկոսների չափը կազմել է 1,3 մլրդ դրամ (երկրորդ եռամսյակի վերջի համեմատ 8,1 տոկոսանոց աճ):

2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 32 վարկային կազմակերպություն և 90 մասնաճյուղ ($1 – 409,47 դրամ):  –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն կարող է անցնել ավելի խիստ հռետորաբանության և տոկոսադրույքի բարձրացման․Freedom Broker Armenia(ԲԱՑԱՌԻԿ)

այաստանի Կենտրոնական բանկի կողմից առավել խիստ դրամավարկային հռետորաբանությանն անցնելու և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հավանականությունը կարող է մեծանալ, հայտարարեց Freedom Broker Armenia-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img