ԱՄՆ բորսաների ցուցիչները նվազել են երկրի տնտեսության շուրջ առկա մտավախությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի նվազել են ԱՄՆ բյուջետային խնդիրների և Մերձավոր Արևելքի լարվածության հետ կապված մտավախության ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

DJIA-ի ցուցիչը նվազել է 1,45 տոկոսով և կազմել 12570,95 կետ: Բարձր տեխնոլոգիական NASDAQ-ը նվազել է 1,29 տոկոսով և հասել 2846,81 կետի: S&P 500 լայն շուկայի ցուցիչը նվազել է 1,39 տոկոսով՝ կազմելով 1355,49 կետ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով չորեքշաբթի իր վերընտրումից հետո անցկացրեց առաջին ասուլիսը, ուրբաթ մտադիր է Կոնգրեսի առաջնորդների հետ սկսել հարկային հարցերի և երկրի բյուջեի պակասուրդի կրճատման տարբերակների քննարկումը: Ավելի վաղ Օբաման արդեն հայտնել էր փոխզիջման պատրաստակամության մասին, և վերլուծաբանները հույս ունեն, որ երկրի իշխանություններն ամեն դեպքում կկարողանան լուծել այսպես կոչված ֆիսկալային ճեղքվածքի խնդիրը՝ հարկերի միաժամանակյա բարձրացումը և պետական ծախսերի կրճատումը 2013թ.-ի հունվարին:

Բացի այդ, ներդրողները նյարդայնանում են Մերձավոր Արևելքի լարված իրավիճակի կապակցությամբ: Իսրայելը չորեքշաբթի հայտարարեց Գազայի հատվածի գրոհայինների դեմ ուղղված լայնածավալ գործողությունների անցկացման մասին, որի շրջանակներում ոչնչացվեց ՀԱՄԱՍ ռազմականացված խմբավորումների առաջնորդը և հարվածներ հասցվեցին Գազայի հատվածում տեղակայված գրոհայինների ողջ ենթակառուցվածքի ուղղությամբ: Իսրայելը նաև հայտարարել էր, որ պատրաստ է ընդլայնել օպերացիան՝ չբացառելով վերերկրյա ներխուժման հնարավորությունները:

Ուրախալի չէին Եվրոպայից ստացված նորությունները: Ըստ Եվրոստատի տվյալների, եվրագոտում արդյունաբերական արտադրության ծավալը սեպտեմբերին նվազել է ամսական հաշվարկով 2,5 տոկոսով և տարեկան կտրվածքով 2,3 տոկոսով, այն դեպքում, որ վերլուծաբանները ամսական 2 տոկոս և տարեկան 2,2 տոկոս նվազում էին ակնկալում:

ԱՄՆ-ում արտադրողների գները հոկտեմբերին նվազել են 0,2 տոկոսով՝ սեպտեմբերի համեմատ և տարեկան կտրվածքով բարձրացել են 2,3 տոկոսով: Վերլուծաբանները ամսական 0,2 տոկոս և տարեկան 2,6 տոկոս գների աճ էին կանխատեսում:

ԱՄՆ-ի մանրածախ վաճառքների ծավալը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել է 0,3 տոկոսով և  կազմել դրամական կտրվածքով 411,6 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով վաճառքներն ավելացել են 3,8 տոկոսով: Վերլուծաբաններն ամսական հաշվարկով 0,2 տոկոս նվազում և տարեկան հաշվարկով 2,6 տոկոս աճ էին կանխատեսում:

Չորեքշաբթի հոկտեմբերի 23-24-ից ԴՊՀ-ի բաց շուկաների կոմիտեի նիստի արձանագրության համաձայն, կոմիտեի մի շարք անդամներ կարծում են, որ 2013թ.-ին երկրի տնտեսության պարտատոմսերի հետգնման լրացուցիչ ծրագրեր կպահանջվեն: Ոմանք էլ կարծում են, որ նման միջոցը կարող է վնասել ֆինանսական շուկաները կամ դժվարացնել կարգավորիչի մոնետար փոխարժեքի խստացումը:
DJIA (Dow Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ցուցանիշը) 30 ամենախոշոր արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների տեղաշարժի միջին ցուցանիշն է։

S&P 500 (Standard and Poor 500 Index) շուկայական կապիտալիզացիայի 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ցուցանիշն է։

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ընկերակցության արժենշման ավտոմատացված համակարգ) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցանիշն է։ Այն հաշվվում է NASDAQ-ի արտաբորսային համակարգում վաճառվող բոլոր ընկերությունների՝ /ամերիկյան և արտասահմանյան/ շուկայական կապիտալիզացիայով կշռադատված սովորական բաժնետոմսերի արժենշման հիման վրա։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

26-ամյա անձը 3 տարի շարունակ այլ անձանց հեռախոսներով ձևակերպել էր 15 մլն դրամի վարկեր. նախաձեռնվել է քրվարույթ

Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թ.-ից մինչ օրս այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 մլն դրամի վարկեր։

Ֆինանսական կրթությունը պետք է կենտրոնանա մարդկանց բարեկեցության վրա. ԿԲ նախագահ

Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

IDBank-ն ու Idram –ը զարգացնում են երեխաների ֆինանսական գրագիտությունը

IDBank-ն ու Idram–ը գործարկել են երեխաների ֆինանսական գրագիտությանը նվիրված կրթական նախաձեռնություններ

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»

Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img