ԵՄ-ի ներկայացուցիչների դրական մեկնաբանությունները մետաղների գնանշումները վեր են մղել

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ կայացած առքուվաճառքի ընթացքում ոսկու գնանշումները բարձրացան՝ հասնելով նոր վեց շաբաթյա  առավելագույնին՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1754,28 ԱՄՆ դոլարի: Ժամանակահատվածի սկզբում դրական ազդակը պայմանավորված էր ֆոնդային ցուցիչների աճով և այլ առևտրահումքային ակտիվներով, ինչպես նաև ներդրումային տրամադրությունների բարելավմամբ, որ ամերիկացի օրենսդիրները կկարողանան կանխել ԱՄՆ-ին սպառնացող «բյուջետային ճեղքվածքը»: Սպիտակ տունը և ԱՄՆ-ի կոնգրեսի առաջնորդները վստահություն են հայտնել բյուջեի հետ կապված իրավիճակի կարգավորման հարցում, որն ուղղված է հարկերի ավտոմատ բարձրացումից և ծախսերի կրճատումից զերծ մնալուն:

ԱՄՆ-ի հարկաբյուջետային խնդիրների լուծման վերաբերյալ լավատեսության ֆոնին ամերիկյան արժույթի նվազումը նույնպես նպաստեց մետաղների գնանշումների աճին: Այն ժամանակ, երբ Moody’s գործակալության կողմից Ֆրանսիայի պետական պարտատոմսերի վարկային վարկանիշի նվազման մասին լուրը, ինչպես նաև Բեն Բեռնանկեի տված ԱՄՆ-ի տնտեսության առավել վատատեսական գնահատականը շաբաթվա կեսին չափավորում էին ներդրողների ակտիվությունը:

Չնայած նրան, որ ԵՄ առաջնորդների բանակցությունները հաջողությամբ չպսակվեցին, շաբաթվա վերջին ոսկին գների էական աճ ցուցադրեց:  Թանկարժեք ակտիվի աճի պատճառ դարձան ԵՄ-ի երկրների ներկայացուցիչների մեկնաբանությունները, որոնք խոստովանեցին բյուջեի վերաբերյալ բանակցությունների կառուցողականությունը և լավատեսություն արտահայտեցին երկրորդ ռաունդի նկատմամբ, որը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին: Սպասվածից ավելի դրական գտնված IFO ինստիտուտի կողմից Գերմանիայի գործնական միջավայրի պայմանների ցուցիչի տվյալները  նույնպես  լավատեսություն ավելացրեցին: Արդյունքում՝ ոսկու արժեքը նախորդ շաբաթ բարձրացավ 2,33 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1751,51 ԱՄՆ դոլար:

Ըստ մեր գնահատականների՝ առաջիկա շաբաթվա սկզբին ոսկու գնանշումները հավանաբար կհամախմբվեն, քանի որ ներդրողները դեռևս զգուշություն են պահպանում և խուսափում են խոշոր գործարքներից՝ հստակ առևտրային օրիենտիրների պակասի ֆոնին: Շուկայի մասնակիցներն անհամբերությամբ կսպասեն եվրագոտու ֆինանսների նախարարների հերթական նիստի արդյունքներին, որոնք հայտնի կդառնան երկուշաբթի՝ նոյեմբերի 26-ին: Այն դեպքում, եթե հանդիպման մասնակիցները կարողանան համաձայնության գալ Աթենքին հերթական փրկարար տրանշի հատկացման առումով, դեղին մետաղի գնանշումները կարող են շարունակել աճը: Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1778,0 ԱՄՆ դոլարի նշանակումը: Իսկ այն դեպքում, եթե ֆինանսական օգնության տրանշ հատկացնելու մասին որոշումը կրկին հետաձգվի, դա կհիասթափեցնի շուկայի մասնակիցներին և կհրահրի թանկարժեք ակտիվների գնանշումների նվազման, այդ թվում նաև՝ ոսկու:

Առաջիկա շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղի դինամիկայի վրա նաև կարող է ազդել ԱՄՆ-ից և եվրագոտուց նախատեսված մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել երրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ի վերանայված տվյալների հրապարակմանը, ինչպես նաև բնակարանային հատվածի տվյալներին, երկարատև օգտագործման ապրանքների պատվերներին և նոյեմբերին Chicago PMI գործնական ակտիվության ցուցիչի թվին: Եվրոպական նորություններից պետք է ընդգծել նոյեմբերին եվրագոտու սպառողական վստահության վերջնական տվյալների հրապարակումը, ինչպես նաև նոյեմբերին Գերմանիայի աշխատանքի շուկայի թվերը: Օվկիանոսի մյուս կողմից  սպասվող չափավոր դրական տվյալները, ինչպես նաև եվրագոտուց ստացված թույլ մակրոտնտեսական վիճակագրությունը կարող են ճնշում գործադրել թանկարժեք մետաղի գնանշումների վրա: Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար որպես աջակցության մակարդակ հանդես կգա մեկ տրոյական ունցիայի դիմաց 1726,0 ԱՄՆ դոլար նշանակումը:

Ընթացիկ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն աճել է 1,44 տոկոսով՝ մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,5250  ԱՄՆ դոլար, միաժամանակ տվյալ ակտիվի գնանշումները հիմնականում վաճառվել են  ներդրողների չափավոր ակտիվության միջակայքում: Կարմիր մետաղի գնանշումներն առավել զգալի բարձրացան երկուշաբթի և ուրբաթ՝ ԱՄՆ-ի հարկաբյուջետային խնդիրների լուծման հեռանկարների նկատմամբ շուկայի մասնակիցների տրամադրությունների բարելավման և ԵՄ բյուջեի վերաբերյալ բանակցությունների առումով եվրոպացի պաշտոնյաների կողմից դրական մեկնաբանությունների ֆոնին:

Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) տվյալ ակտիվի նվազող  բորսային պաշարն ընթացիկ շաբաթ նույնպես նպաստել է կարմիր մետաղի գնանշումների աճին:

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի դինամիկան շատ բանով կախված կլինի ԱՄՆ-ից ստացված մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև ամերիկյան արժույթից: Սպասվում է, որ տվյալ վիճակագրությունը չափավոր դրական կգտնվի: Եթե այդ կանխատեսումներն արդարացվեն և ԱՄՆ-ի ՀՆԱ-ի և բնակշուկայի տվյալները չափավոր դրական գտնվեն, գունավոր մետաղները, այդ թվում պղինձը, կարող են շարունակել իրենց աճը: Կարմիր մետաղի գնանշումները որոշակի ազդակ կստանան այն դեպքում, եթե եվրագոտու ֆինանսների նախարարները կարողանան համաձայնության գալ Աթենքին հերթական փրկարար տրանշ հատկացնելու առումով: Դիմադրության առանցքային տեխնիկական մակարդակ է մնում մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,54 դոլար նշանակումը, որը տեղակայված է երկու հարյուրօրյա սահող միջինի մոտ, դրա հաջող վերընթացի դեպքում, հնարավոր է շարունակվի մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,63 ԱՄՆ դոլարի նշանակման նկատմամբ բարձրացումը:

Սակայն եթե տվյալ վիճակագրությունը չարդարացնի հույսերը, իսկ հանդիպման մասնակիցները կրկին հետաձգեն Հունաստանին հերթական տրանշ հատկացնելու վերաբերյալ որոշումը, պղինձը կարող է նաև էժանանալ: Առաջիկա շաբաթվա ընթացքում կարմիր մետաղի համար աջակցության մակարդակ հավանաբար կդառնա մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,47 ԱՄՆ դոլար նշանակումը:

Միքայել Վերդյան, FOREX CLUB վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոխվարչապետը Visa-ի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանն ընդգծել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը

Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 4-ի համեմատ, նվազել է 0.15 կետով՝ կազմելով 363.7 դրամ։

ԿԲ-ն նշել է կրիպտոակտիվների կարգավորման առանցքային սկզբունքը՝ գնահատելով ռիսկերը

ՀՀ Կենտրոնական բանկը թվային և վիրտուալ ակտիվները կարգավորելիս հավատարիմ է «նույն ռիսկը — նույն կարգավորումը» (same risk, same regulation) սկզբունքին

«Կուբ Ինվեսթ»–ը խթանում է Հայաստանի ներդրումային շուկայի զարգացումը

Տեղի է ունեցել «INVESTMENT PERSPECTIVES 2026» /«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026» միջազգային կոնֆերանսը

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img