«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն միացել է «Быстрая Почта» դրամական փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ»  ՓԲԸ–ն  սույն թվականի նոյեմբերի 26-ից միացել է  «Быстрая Почта» դրամական փոխանցումների համակարգին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

««Быстрая Почта» դրամական փոխանցումների համակարգը, լինելով ԱՊՀ երկրների առաջատար վճարահաշվարկային համակարգերից, Բանկի հաճախորդներին ևս մեկ հնարավորություն կընձեռի առանց հաշվի բացման առավել արագ ստանալ ու փոխանցել իրենց դրամական միջոցներն ԱՊՀ երկրներ»,- հաղորդագրության մեջ մեջբերվում է Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանի խոսքը:

Նա համոզված է, որ այս վճարահաշվարկային համակարգն իր մրցունակ սակագների շնորհիվ կխթանի Բանկի կողմից նոր հաճախորդների ներգրավմանը և առավել կամրապնդի Բանկի դիրքերը դրամական փոխանցումների շուկայում:

Միաժամանակ համակարգով փոխանցումների միջնորդավճարը կախված գումարի չափից կազմում է ընդամենը 0,4-1,4 %:
Շուշյանն ասել է, որ ինչպես «Անելիք»  դրամական փոխադրումների համակարգն և MoneyGram-ը, այնպես էլ «Быстрая Почта»-ն,  լինելով ԱՊՀ երկրների առաջատար դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերից, Բանկի հաճախորդներին հնարավորություն կտրամադրի փոխանցել և ստանալ դրամական միջոցներն  ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:

«Հուսով ենք, որ մեր հաճախորդները գոհ կմնան «Быстрая Почта» վճարահաշվարկային համակարգից և ԱՊՀ տարբեր երկրներում բնակվող իրենց  բարեկամներից առավել հաճախ կստանան կամ նրանց կուղարկեն դրամական միջոցներ»,- նշել է  Շուշյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 89.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 10,05 տոկոս մասնաբաժնով։–0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img