Մինչև 39,5 մլրդ եվրոյի հասնող առաջին տրանշն Իսպանիայի բանկերին կփոխանցվի հաջորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իսպանիայի խնդրահարույց բանկերի վերակապիտալիզացիային ուղղված ֆինանսական աջակցության առաջին տրանշն իսպանական FROB հիմնադրամին կուղղվի հաջորդ շաբաթվա կեսերին, հայտարարել է Եվրախմբի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եվրագոտու ֆինանսների նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ողջունում ենք ՖԿՄ-ի` մինչև 39,5 մլրդ եվրոյի առաջին տրանշի տրամադրման որոշումը: Դրա փոխանցումը կկատարվի հաջորդ շաբաթվա կեսին»,-ասել է նա:

Նոյեմբերի վերջին հայտարարվել էր, որ Իսպանիայի չորս ազգայնացված ճգնաժամային բանկերի, այդ թվում՝ Bankia առաջին տրանշը, կազմում է 37 միլիարդ եվրո և կարող է տրվել դեկտեմբերի սկզբին:

Եվրագոտին առայժմ չի կողմնորոշվել Իսպանիայի բանկային հատվածի ֆինանսական օգնության վերջնական ծավալի հարցում, լիմիտը 100 միլիարդ եվրո է: AFP գործակալությունը, հղում անելով Իսպանիայի կառավարությանը, նոյեմբերին նշել էր, որ արդյունքում բանկերի՝ արտաքին աջակցության կարիքը կարող է կազմել մոտ 40 միլիարդ եվրո: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img