ԵԿԲ–ն եվրագոտու բանկերը վերահսկելու լիազորություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՄ–ի անդամ 27 երկրների ֆինանսների նախարարների` Բրյուսելում անցած բանակցությունների արդյունքում Եվրոպական կենտրոնական բանկը եվրոգոտու բանկերը վերահսկելու լիազորություն է ստացել։ Համապատասխան որոշումը Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարար Պիեր Մոսկովիչիի փոխզիջման արդյունք էր։

Այժմ ԵԿԲ–ն եվրոգոտու վարկային կազմակերպությունների ուղիղ բանկային վերահսկողություն կկարողանա իրականացնել, հայտնում է Reuters–ը։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2013 թվականի ավարտին, սակայն ծրագրի իրականացումը կարող է ավելի ուժ սկսվել։

Այսօր տեղեկություն է տարածվել նաև, որ եվրոպական պաշտոնյանները չեն կարողանում համաձայնության գալ «Բազել–III» բանկային նորմը 2013 թվականի հունվարից կիրառության մեջ դնելու շուրջ։  Այս տեղեկությունը նույնպես հրապարակել է Reuters գործակալությունը` հղում անելով անանուն աղբյուրների, որոնք մասնակցել են ԵՄ անդամ–պետությունների և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների` Ստրասբուրգում անցկացրած բանակցություններին։

«Բազել–III» բանկային նորմը համաձայնեցվել է 2010 թվականին, և ենթադրվում էր, որ այն կիրականացվի 2013 թվականի սկզբին, սակայն դրա շուրջ ծագած անհամաձայնությունների պատճառով այն, ամենայն հավանականությամբ, կիրագործվի կամ 2013 թվականի երկրորդ կեսին, կամ 2014 թվականի սկզբին։–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img