ԶԵԱԲ–ը 40 մլն դոլար կներգրավի HSBC–ից` մասնակից պետությունների ֆինանսական հատվածի ծրագրերի համար

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) համաձայնագիր է ստորագրել HSBC Bank plc–ի հետ` 40 մլն դոլարի չափով վարկ ներգրավելու մասին, տեղեկացրել է բանկի մամուլի ծառայությունը, հաղորդում է Փրայմը։

«Միջոցները հատկացվել են նպատակային վարկային գծերի ֆինանսավորման համար, որոնք բանկի կողմից բացվում են իր մասնակից պետությունների ֆինանսական ինստիտուտների կողմից` փոքր և միջին բիզնեսի աջակցման, միկրոֆինանսավորման և էներգիայի խնայողության ծրագրերի, ինչպես նաև ագրոաարդյունաբերաական հատվածի նախագծերի շրջանակներում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման աջակցելու նպատակով։ Բանկի մասնակից-պետություններն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img