ՀՎՀ–երի միջոցով դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 2012 թ.–ի երեք եռամսյակի ընթացքում կազմել է 202 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միջազգային հաշվարկա-վճարային համակարգերով առանց հաշիվ բացելու դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը 2012 թվականի սեպտեմբերի վերջին կազմել է 202 մլրդ դրամ, ինչը 10.8 անգամ գերազանցել է դեպի արտասահման կատարած փոխանցումների ծավալը  (հաշվի առնելով դրամական փոխանցումներ իրականացնող առևտրային բանկերն ու կազմակերպությունները), ասվում է 2012 թվականի երրորդ եռամսյակի «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում»։

Կենտրոնական բանկի տվյալներով, այս տարվա երրորդ եռամսյակում ստացված միջոցների ծավալը, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, աճել է 21 տոկոսով կամ 35 մլրդ դրամով։

Միաժամանակ, միջազգային ՀՎՀ–ներով մեկ դրամական փոխանցումը միջինը կազմել է 242 հազար դրամ։

Բանբերի համաձայն` միայն առևտրային բանկերով տրանսֆերտների ծավալը կազմել է 183 մլրդ դրամ, ինչը 22 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ .($1- 403,13 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img