Հայաստանի բանկերի վարկային ներդրումների աճը 2012թ.–ին կկազմի 25 տոկոս. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի վարկային ներդրումների աճը 2012թ.–ին կկազմի 25 տոկոս, ուրբաթ ամանորյա ընդունելության ժամանակ հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

«Միաժամանակ համաշխարհային տնտեսության վարկային ներդրումների աճը կկազմի ընդամենը 3 տոկոս։ Եվ նույնիսկ աճի նման բարձր տեմպերի պայմաններում, Հայաստանի բանկային համակարգը կայուն է մնում, և ռիսկեր բնութագրող ցուցանիշները գտնվում են ընդունելի մակարդակում»,– ասաց նա։

Ըստ Ջավադյանի`ընդհանուր առմամբ Հայաստանի ֆինանսական համակարգը տարին կեզրափակի դրական ցուցանիշներով։
«Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվները տարվա արդյունքներով կկազմեն ՀՆԱ–ի 65 տոկոսը, իսկ վարկային պորտֆելը` ՀՆԱ–ի 40 տոկոսը` նախորդ տարվա համեմատ ավելանալով 6 տ.կ.–ով»,– տեղեկացրեց ԿԲ ղեկավարը։

«2012–2014թթ. ՀՀ առևտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշների կանխատեսումները» ՀՀ ԿԲ հաշվետվության համաձայն` 2012–2014թթ հայկական բանկերի համախառն վարկային ներդրումների միջին տարեկան աճը կկազմի 25 տոկոս։
Բանկերի միջանկյալ հաշվետվությունների համաձայն, 2012թ.–ի երկրորդ եռամսյակում բանկերի վարկային պորտֆելը կազմել է 1,5 տրլն դրամ։

Միաժամանակ ԿԲ տվյալների համաձայն, առևտրային բանկերի համախառն ակտիվներում վարկային ներդրումների մասնաբաժինը 2014թ.–ին կավելանա` հասնելով 69 տոկոսի` 2011թ.–ին գրանցված 58 տոկոսի դիմաց։

2014թ.–ին մինչև 68 տոկոս «առևտրային բանկերի ակտիվներ/ՀՆԱ» հարաբերակցության ցուցանիշի աճ է կանխատեսվում, այն դեպքում, երբ 2011թ.–ին տվյալ ցուցանիշը կազմել էր 54 տոկոս։

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2012թ.–ի առաջին կիսամյակի վերջին կազմել են ավելի քան 2,2 տրլն դրամ։

2012–2014թթ. ՀՀ առևտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշների կանխատեսումների համաձայն` առևտրային բանկերի ակտիվների շահութաբերության ցուցանիշը (ROA) այդ ժամանակահատվածում կտատանվի 2,2%-2,8% սահմաններում (2011 թ.–ին`1,7%), իսկ կապիտալի շահութաբերության ցուցանիշը (ROE)` 2,7%-16,6% միջակայքում  (2012թ.–ին`9,5%)։
Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img