Sat, 28 February
1.1 C
Yerevan
USD: 377.00 RUB: 4.88 EUR: 444.78 GEL: 140.99 GBP: 507.97

Օլլի Ռեն. Եվրագոտու փլուզման ռիսկ այլևս չկա

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Տնտեսության և մոնետար քաղաքականության եվրահանձնակատար Օլլի Ռենը կարծում է, որ եվրագոտու տնտեսական վիճակը զգալիորեն բարելավվել է, գրում է  banki.ru–ն։

«Ներկա պահին եվրագոտու փլուզման վտանգն անցել է»,– ասել է Օ. Ռենը գերմանական պարբերականին տված հարցազրույցում` ավելացնելով, որ պետք է սառնսրտություն պահպանել և շարունակել անցկացնել նախատեսված միջոցառումները։

«Անհրաժեշտ է շարունակել կառուցվածքային բարեփոխումները, տնտեսական աճը պահելը մեր առաջնային խնդիրն է, իսկ պետական ֆինանսների հետագա միավորումը պետք է ընթանա նույն տեմպով»,– նշել է Օ.Ռենը, հաղորդում են գերմանական ԶԼՄ–ները։

Ավելի վաղ նման տեսակետ էր հայտնել աշխարհահռչակ տնտեսագետ Նուրիել Ռուբինին` նշելով, որ եվրագոտուց Հունաստանի դուրս գալու ռիսկը վերջին մի քանի ամիսներին զգալիորեն նվազել է, սակայն արժութային բլոկի մեծ խնդիրները դեռ մնացել են։ Եվրագոտու պարտքի ճգնաժամը հերթական բարձրակետին էր հասել 2012 թվականի ամռանը, երբ եվրագոտուց Հունաստանի դուրս գալն անխուսափելի էր թվում, իսկ Իսպանիայի և Իտալիայի համար փոխառությունների արժեքը հասել էր նոր ռեկորդային ցուցանիշների, նշել էր տնտեսագետը։

Ռիսկերի նվազմանը նպաստել են մի քանի գործոններ, նշում է Ն.Ռուբինին։ Այսպես, ներդրողների վստահությունը վերադարձնելու նկատելի թրենդը կապված է «ուղիղ մոնետար գործառնությունների» ծրագրի (Outright Monetary Transactions, OMT) բարենպաստ ազդեցության հետ, որը հայտարարվել էր Եվրոպական կենտրոնական բանկի կողմից 2012 թվականի սեպտեմբերին։ ԵԿԲ–ի ծրագիրը չափազանց արդյունավետ դարձավ` Իսպանիայի և Իտալիայի համար փոխառությունների արժեքը զգալիորեն նվազեց։ Վիճակի բարելավմանը նպաստող ևս մեկ գործոն դարձավ եվրոպական կայունացնող մեխանիզմի (ESM) գործունեության սկիզբը։

Միաժամանակ, Եվրոպայում լարվածության նվազմանը նպաստող առավել կարևոր գործոնը, ըստ Ն.Ռուբինիի, Գերմանիայի դիրքորոշման փոփոխությունը եվրագոտու նկատմամբ ընդհանուր առմամբ և Հունաստանի նկատմամբ մասնավորապես։ Այժմ գերմանական իշխանությունները հասկանում են, որ, հաշվի առնելով սերտ առևտրաֆինանսական կապերը, եվրոպական ծայրամասի պետություններից մեկի անվերահսկելի դեֆոլտը կանդրադառնա ԳԴՀ–ի վրա։ Գերմանիայի իշխանությունները դադարել են հայտարարություններ անել եվրագոտու կազմից Հունաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ և հավանության արժանացրել Աթենքին ֆինանսական օգնության հերթական փաթեթի տրամադրումը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում 

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2026թ.-ի առաջին Ակբա բիզնես ակումբի...

«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել  է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը  կապիտալի շուկա

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img