ԱՄՆ–ի ֆոնդային ցուցիչներն աճել են Alcoa–ի ֆինանսական արդյունքների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի աճել են, քանի որ ներդրողների լավատեսության պատճառ են դարձել ալյումին արտադրող Alcoa ընկերության և ամերիկյան ընկերությունների` չորրորդ եռամսյակի և 2012թ.–ի հաշվետվությունների ֆինանսական արդյունքները, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ցուցիչն աճել է 0,46 տոկոսով և կազմել 13390,51 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ն ավելացել է 0,45 տոկոսով և հասել 3105,81 կետի։ S&P 500 լայն շուկայի ցուցիչն ավելացել է 0,27 տոկոսով` հասնելով 1461,02 կետի։

Alcoa ընկերությունը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում 242 մլն դոլար զուտ շահույթ է գրանցել` 2011թ.–ի չորրորդ եռամսյակում գրանցված 191 մլն դոլար վնասի դիմաց, մեկ բաժնետոմսի շահույթը կազմել է 0,23 դոլար, ինչը բարձր է վերլուծաբանների սպասումներից, քանի որ նրանք այդ ցուցանիշը 0,06 դոլարի մակարդակում էին կանխատեսել։ Ընկերության վաճառքների ծավալը հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին հասել է 5,9 մլրդ դոլարի` նույնպես գերազանցելով փորձագետների սպասումները, ովքեր այն 5,6 մլրդ դոլար մակարդակում էին կանխատեսում։ Բացի այդ, Alcoa–ն 2013թ.–ին մինչև 7 տոկոսով բարձրացրել է իր կանխատեսումը ալյումինի համաշխարհային պահանջարկի աճի ուղղությամբ` անցյալ տարվա 6 տոկոսի դիմաց։

«Alcoa–ի արդյունքները սովորականից բարձր են։ Դա կարող է ինչ–որ տեղ համաշխարհային տնտեսության դրության բարոմետր լինել կամ էլ ընկերությունը պարզապես փորձել է և ուղղել իր հաշվեկշիռը, դա կարող է նաև երկու գործոնների համակցություն լինել»,– Lazard Capital Markets–ի ռազմավար Արթ Հոգանի (Art Hogan). խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը։

Ըստ Bloomberg գործակալության հարցումների, վերլուծաբանները կարծում են, որ S&P 500 companies հատվածի ընկերությունների շահույթը չորրորդ եռամսյակում կարող է աճել միջինը 2,9 տոկոսով, ինչը 2009թ.–ից ի վեր ամենաաննշան եռամսյակային ավելացումը կլինի։ Ուրբաթ հաշվետվությունը կհրապարակի Wells Fargo–ն, հաջորդ շաբաթ ֆինանսական արդյունքները կներկայացնեն Morgan Stanley, Citigroup, Bank of America, Goldman Sachs և JPMorgan ընկերությունները։

Առուվաճառքի ընթացքի վրա որոշ ազդեցություն ունեցան փորձագետների սպասումները, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կարող է մինչև 2013թ.–ի վերջը մեկ ամսում ավարտին հասցնել 85 մլրդ դոլարի չափով պարտատոմսերի գնման ծրագիրը։ Հունվարի 3–ին հրապարակված դեկտեմբերի 11–12–ի Բաց շուկաների կոմիտեի նիստի արձանագրությունների համաձայն, որոշ կարգավորիչներ պատրաստ են գնալ նման քայլի։

DJIA–ն (Dow Jones Industrial Average) 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների փոխարժեքների շարժման միջին ցուցանիշն է:

S&P 500–ն (Standard and Poor’s 500 Index) շուկայական կապիտալացման ցուցանիշով 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի ցուցիչն է:

NASDAQ–ը (National Association of Securities Dealers Automated Quotation) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցիչն է։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img