ՎՏԲ–Հայաստան Բանկը երեք վերանորոգված մասնաճյուղ է վերագործարկել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը երեքշաբթի երկու վերանորոգված և նորացված մասնաճյուղ է վերագործարկել Երևանում և մեկը` Աշտարակ քաղաքում։

Վերագործարկման արարողությանը ներկա է գտնվել ՎՏԲ–Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը և Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, իսկ Աշտարակի մասնաճյուղի բացմանը ներկա է եղել Արագածոտնի մարզի մարզպետի տեղակալ Արամ Արսենյանը։

«Ես կարծում եմ, որ ցանցի բարենորոգման ծրագիրը, որը մենք սկսեցինք անցյալ տարի, այս տարվա առանցքային խնդիրն է։ Մենք փոխում ենք բանկի դեմքը, և միաժամանակ դրանով փոխում ենք հենց բանկը։ Այժմ մենք նպատակաուղղված ենք համաշխարհային մակարդակով բանկային ծառայությունների ողջ հատվածով մեր հաճախորդների որակյալ սպասարկմանը»,– Երևանի կենտրոնում` «Սպանդարյան» ՎՏԲ–Հայաստան Բանկի մասնաճյուղի վերագործարկման արարողության ընթացքում ասաց Գուսևը։

Ըստ նրա` այդ մասնաճյուղի բացմամբ հաճախորդները կստանան, սպասարկման  լրացուցիչ կետ, լավ ծառայություն և ՎՏԲ–ի հնարավորությունների հասանելիություն։

Բանկի ղեկավարը նշեց, որ նրանց խնդիրը որակյալ բանկային ծառայությունների ստեղծումը, ինչպես նաև ՀՀ բոլոր բնակիչների համար այդ ծառայությունների հասանելության ապահովումն է։

Դեսպան Կովալենկոն իր հերթին ընդգծեց, որ նորացված մասնաճյուղի վերագործարկումով բանկի ակտիվությունը միայն կաճի, ինչը կծառայի Հայաստանի և  Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրաֆինանսական հարաբերությունների զարգացման շահերին։

Միաժամանակ ՎՏԲ–Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը «Էրեբունի» մասնաճյուղի բացման ընթացքում տեղեկացրեց, որ ենթակառուցվածքների վերանորոգում է իրականացվել արդեն բանկի 67 մասնաճյուղերից 23–ում, և ընթացիկ տարում նախատեսվում է ավարտին հասցնել բոլոր մնացած մասնաճյուղերի վերակառուցումը։

Միաժամանակ Արագածոտնի մարզի մարզպետի տեղակալ Արամ Արսենյանը հույս հայտնեց, որ «Աշտարակ» մասնաճյուղի վերագործարկումը կնպաստի գյուղացիների և արտադրողների համար վարկերի հասանելության ապահովմանը` խթանելով գյուղատնտեսության զարգացումը և բնագավառի արդյունաբերությունը։

Բացի մասնաճյուղերի վերանորոգման աշխատանքներից, մի շարք համալիր միջոցառումներ են իրականացվել, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման, աշխատատեղերի և սպասարկման գոտու արդիականացման և ամբողջական տեխնիկական վերազինման, ինչպես նաև ՎՏԲ խմբի ապրանքանիշի և ֆիրմային ոճին համապատասխան ինտերիերի դասավորման հետ կապված ընթացակարգերի օպտիմալացմանը։

Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում հերթերի կառավարման համակարգ է ներդրվել, ըստ ծառայության և պրոդուկտների տեսակների տարանջատվել են սպասարկման գոտիները, հաճախորդների անհատական սպասարկման համար առանձին գոտիներ են ստեղծվել։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img