Համաշխարհային բանկը կրճատել է 2013 թվականի աճի կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Զարգացած երկրների չափազանց դանդաղ տնտեսական վերականգնումը զսպում է համաշխարհային տնտեսությունը, հայտնել է Համաշխարհային բանկը` կտրուկ կրճատելով 2013 թվականի համաշխարհային աճի կանխատեսումը, հաղորդում է banki.ru–ն` վկայակոչելով Reuters–ին։

Համաշխարհային բանկն ակնկալում է, որ համաշխարհային ՀՆԱ–ն 2013 թվականին կաճի 2.4 տոկոսով` 2012 թվականին 2.3 տոկոսով ավելանալուց հետո։ Հունիսի նախորդ կանխատեսման մեջ բանկը խոստանում էր 2013 թվականին համաշխարհային տնտեսության 3 տոկոսանոց աճ։

Տնտեսական գլոբալ հեռանկարների մասին զեկույցի գլխավոր հեղինակ Էնդրյու Բերնսն ասել է, որ նախորդ տարի բանկի կողմից սպասված վերականգնումն այժմ կսկսվի ոչ շուտ, քան «2013 թվականի առաջին եռամսյակի վերջին և երկրորդի սկզբին»։

Բանկը նախազգուշացրել է, որ ԱՄՆ–ում կառավարության փոխառությունների լիմիտի բարձրացման և ծախսերի կրճատման առիթով ձգձգված քաղաքական մարտը կարող է խանգարել աճին, դոլարի նկատմամբ վստահության կորուստի հանգեցնել և հանգստությունից զրկել ֆինանսական շուկաները։

Համաշխարհային բանկը կրճատել է նաև 2013 թվականի կանխատեսումը զարգացող երկրների համար 5.9 տոկոսից մինչև 5.5 տոկոս։ Բանկը նշել է, որ այդ երկրների աճը դանդաղ կարագանա և կհասնի 5.7 տոկոսի հաջորդ տարի ու 5.8 տոկոսի` 2015 թվականին։

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Չինաստանի ՀՆԱ աճն այս տարի կհասնի 8.4 տոկոսի, բայց 2015 թվականին կդանդաղի մինչև 7.9 տոկոս։

Զարգացած տնտեսությունների աճը, հակառակը, այս տարի 1.3–տոկոսանոց շատ թույլ ցուցանիշի կհասնի ծախսերի կրճատման, բարձր գործազրկության և թույլ գործարար ու  սպառողական վստահության։ Աճի տեմպերը, հավանաբար, հաջորդ տարի կարագանան մինչև 2 տոկոս և 2.3 տոկոս` 2015 թվականին։

Թեև ֆինանսական շուկաներն օժանդակություն են ստացել նախորդ տարի եվրագոտու պարտքային ճգնաժամի դեմ պայքարում ձեռնարկած քայլերի շնորհիվ` Համաշխարհային բանկը կոչ է արել Վաշինգտոնին մշակել հուսալի միջնաժամկետ բյուջետային ծրագիր, որը թույլ կտա երկրի պարտքի «շեմի» ավելացման առիթով «խուսափել առճակատման դրվագներից»։
«ԱՄՆ–ի քաղաքական անորոշությունն արդեն վնասել է աճին,– ասել է բանկը։ – Եթե քաղաքական գործիչները չկարողանան համաձայնեցնել այդ քայլերը, արժույթի նկատմամբ վստահության կորուստը և շուկայական լարվածության ընդհանուր ավելացումը կարող են կրճատել ամերիկյան և համաշխարհային աճը, համապատասխանաբար, 2.3 և 1.4 տոկոսով»։

Բերնսը կոչ է արել զարգացող երկրներին «հաստատուն կերպով շարունակել մոնետար քաղաքականությունը» և շատ ցավոտ չարձագանքել զարգացած երկրների փոփոխություններին։ Նա ասել է, որ զարգացող ազգերը պետք է կենտրոնանան կառուցվածքային միջոցառումների և ներդրումների վրա` կայուն աճ ապահովելու համար։

Համաշխարհային բանկը նշել է, որ Չինաստանի չափազանց բարձր ներդրումների նվազումը դժվար թե ազդի համաշխարհային աճի վրա միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, բայց նախազգուշացրել է, որ կտրուկ անկումը կարող է հետևանքներ ունենալ երկրում և աշխարհում։

Բանկի տնտեսական հաշվարկները ցույց են տվել, որ չինական ներդրումների դանդաղումը 10 տոկոսային կետով կդանդաղեցնի Չինաստանի ՀՆԱ աճը 3 տոկոսային կետով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img