ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Գնաճում կան բաղադրիչներ, որոնք պայմանավորված են պահանջարկի և առաջարկի գործոնով: Այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, թե որքանով է գների ներկայիս աճն արդեն հանդիսանում կայուն միտում, այլ ոչ թե ժամանակավոր շեղում:

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%:

«Կան զգալի բաղադրիչներ (գնաճի — խմբ.), որոնք պայմանավորված են առաջարկով, օրինակ՝ մսի միանգամյա թանկացումը: Սակայն նկատվում է նաև առողջապահական ծառայությունների գների աճ (0,3%) և այլ բաղադրիչներ, որոնք ներառում են պահանջարկի տարրեր», — ասել է Գալստյանը:

Նրա խոսքով՝ այս պահին հիփոթեքի և անշարժ գույքի շուկայում ռիսկեր չեն նկատվում: Ընդհակառակը, ազդակների մեծ մասը վկայում են այն մասին, որ վերջին շաբաթների ընթացքում այս շուկայում որոշակի աշխուժացում է նկատվում:

«Եթե Իրանի շուրջ իրադարձությունները զարգանան բացասական սցենարով և գնան սիրիական ճանապարհով, դա կարող է ծայրահեղ անբարենպաստ անդրադառնալ ինչպես մեր, այնպես էլ հարևան երկրների վրա: Այս պահին նման սցենարների իրականացման հիմքեր չկան: Մենք ուշադիր կհետևենք իրավիճակի զարգացմանը և, անհրաժեշտության դեպքում, քայլեր կձեռնարկենք Հայաստանի տնտեսությունը բացասական սցենարներից զերծ պահելու համար», — ասել է Գալստյանը:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին, ինչին Իրանը պատասխանել է զանգվածային հարձակումների շարքով: Հակամարտությունը վերածվել է լայնամասշտաբ պատերազմի:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

Wilco Wealth Management-ը հաղթող է ճանաչվել WealthBriefing MENA Awards 2026 մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում։ Մրցանակը շնորհվել է ընտանեկան կառավարման (family governance), իրավահաջորդության և ժառանգների կրթության թեմաները Հայաստանում օրակարգ բերելու ուղղությամբ ընկերության ջանքերի համար։

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img