Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/ԱՌԿԱ/.  Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը։

Ինչպես գրում է «Финмаркет»-ը, նախկինում նրանք չէին ակնկալում տոկոսադրույքի փոփոխություն մինչև ընթացիկ տարվա վերջ։

ԵԿԲ-ն անցյալ շաբաթ անփոփոխ է թողել հիմնական տոկոսադրույքները, այդ թվում՝ ավանդների տոկոսադրույքը՝ տարեկան 2%: Որոշումը համապատասխանել է վերլուծաբանների և տնտեսագետների սպասումներին։

Ավելի վաղ այնպիսի բանկերի փորձագետներ, ինչպիսիք են JPMorgan-ը, Morgan Stanley-ն, Barclays-ը և Deutsche Bank-ը, նույնպես վերանայել են իրենց կանխատեսումները, որոնք նախկինում նախատեսում էին այս տարի տոկոսադրույքների պահպանում ներկայիս մակարդակում։

Barclays-ն ակնկալում է տոկոսադրույքների բարձրացում ապրիլին և հունիսին, JPMorgan-ը՝ ապրիլին և հուլիսին: Morgan Stanley-ում և Deutsche Bank-ում կարծում են, որ տոկոսադրույքների առաջին բարձրացումը 25 բազիսային կետով տեղի կունենա հունիսին, երկրորդը՝ սեպտեմբերին:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img