ԱՄՀ–ն 0.1 տ.կ.–ով նվազեցրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 2013-2014 թվականների համար

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը  (ԱՄՀ) նվազեցրել է 2013 թվականի համաշխարհային տնտեսության կանխատեսումը` նախորդ տարվա հոկտեմբերին ակնկալվող 3.6 տոկոսից հասցնելով 3.5 տոկոսի, վկայում են «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

2012 թվականին, ԱՄՀ–ի գնահատականով, համաշխարհային տնտեսության աճը կազմել է 3.2 տոկոս, ինչը հոկտեմբերի ակնկալիքներից 0.1 տոկոսային կետով ցածր են։ 2011 թվականին գլոբալ ՀՆԱ աճը կազմել է 3.9 տոկոս (3,8% նախորդ գնահատականով)։

Զարգացած երկրների տնտեսությունների աճը, ԱՄՀ–ի կարծիքով, 2013 թվականին կկազմի 1.4 տոկոս, 2014 թվականին կհասնի մինչև 2.2 տոկոսի։ Այդպիսով, 2013 թվականի գնահատականը նվազել է 0.2 տոկոսային կետով, 2014 թվականի գնահատականը` 0.1 տոկոսային կետով։

ԱՄՆ ՀՆԱ աճի կանխատեսումն ընթացիկ տարում նվազել է 0.1 տոկոսային կետով, բայց նույնքան էլ բարելավվել 2014 թվականի համար. հիմնադրամն ակնկալում է, համապատասխանաբար, 2 և 3 տոկոսի ցուցանիշ։

«ԱՄՆ–ի համար այս տարվա գլխավոր գերակայությունը պետպարտքի շեմի բարձրացումն է, պետծախսերի կրճատման միջնաժամկետ ծրագրով փոխզիջման գալն ու բյուջեի կտրուկ կոնսոլիդացումից խուսափելը»,– կարծում են զեկույցի հեղինակները։

Ճապոնիայի ՀՆԱ–ն այս տարի կարող է աճել 1.2 տոկոսով, հաջորդ տարի երկրի տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն մինչև 0.7 տոկոս։ Այս տարվա կանխատեսումը չի փոփոխվի, առաջիկա տարում` կնվազի 0.4 տոկոսային կետով։

Չինաստանի տնտեսությունը 2013-2014 թվականներին կաճի, համապատասխանաբար, 8.2 և 8.5 տոկոսով։ Երկրի ՀՆԱ դինամիկայի կանխատեսումները հիմնադրամը թողել է առանց փոփոխությունների։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img