Ավելի քան 3200 բողոք է ստացվել Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ 4 տարվա ընթացքում, փոխհատուցվել է ավելի քան 228 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ 2009 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվար ստացվել է 3221 բողոք, քաղաքացիներին փոխհատուցվել է ավելի քան 228 մլն դրամ, լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանն ամփոփիչ մամուլի ասուլիսում։

«Այդ թվից 722 բողոք ընդունվել է քննարկման, ինչի արդյունքում ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը սպառողին օգնել է փոխհատուցել ավելի քան 228 մլն դրամ»,– հայտնեց Սարգսյանը։

Գործունեության չորս տարիների ընթացքում ֆինանսական հաշտարարի գրասենյակը քաղաքացիների օգտին լուծել է քննարկված բոլոր բողոքների 64.4 տոկոսը։

Սարգսյանը հայտնեց նաև, որ 1311 բողոք է ստացվել 2012 թվականի ընթացքում։

«392 բողոք էլ 1311–ից ընդունվել է քննարկման, որոնցից 96–ն ուղղված են բանկերի, 284-ը` ապահովագրական ընկերությունների (հիմնականում` ԱՊՊԱ–ի), 5–ը` ավտոտրանսպորտի ապահովագրության բյուրոյի, 2–ը` վարկային կազմակերպությունների, 5–ը` գրավատների դեմ»,– ասաց նա։

Ֆինանսական համակարգի հաշտարարը նշեց, որ 2012 թվականին ստացված բողոքների 71.03 տոկոսը լուծվել է հաճախորդների օգտին, միաժամանակ` 68 տոկոսը դրական ելքով ֆինանսական կազմակերպությունների հետ հաշտվելու միջոցով, քանի որ կողմերը նախընտրել են գործը չհասցնել դատարան և հաշտության համաձայնագրեր կնքել։

2012 թվականի բողոքների քննարկման արդյունքում փոխհատուցվել է ավելի քան 111 մլն դրամ։

«Ֆինանսական համակարգերի հաշտարարն իրավունք ունի որոշումներ ընդունելու քննարկվող բողոքների առնչությամբ, որոնք պարտադիր ուժ ունեն, այսինքն պարտադիր են ֆինանսական կազմակերպությունների կողմից կատարելու համար»,– պարզաբանեց Սարգսյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

2012 թվականին ստացված բողոքների թիվը 2011 թվականի համեմատ աճել է 63.2 տոկոսով, դիտարկված պահանջների թիվը` 172.2 տոկոսով 2011 թվականի նույն ցուցանիշների համեմատ։ 2011 թվականի ընթացքում բողոքների թիվն աճել է 25 տոկոսով 2010 թվականի համեմատ, իսկ դիտարկված գործերի թիվը` 31 տոկոսով։ 2010 թվականին բողոքների թիվն աճել է 70 տոկոսով 2009 թվականի համեմատ, իսկ քննարկված գործերի թիվը` 90 տոկոսով։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ԱՊՀ երկրների շարքում առաջինը ստեղծվել է Հայաստանում և սկսել է գործել 2009 թվականի հունվարի 24–ից։

Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների արդյունավետ և անվճար դիտարկմանը և բնակչության վստահության բարձրացմանը հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img