Հայաստանում դոլարի փոխարժեքն առաջիկա շաբաթ կարող է կազմել 413 դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայի արժութային հատվածում աճեց 0,54 տոկոսով` հասնելով 408,68 դրամի։ Մեկ շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալը կազմեց 16,351 մլն ԱՄՆ դոլար, որն ավելի քան երեք անգամ ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից։ Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացավ 0,51 տոկոսով և շաբաթ օրը` հունվարի 26–ին, կազմեց 410,81 դրամ։

Նախորդ շաբաթը հայկական արժութային շուկայում ամերիկյան արժույթի էական գնումների ալիքով է ընթացել։ ԱՄՆ դոլարի բարձր ներքին պահանջարկը պայմանավորված է տվյալ ժամանակի համար Հայաստանի մասնավոր փոխանցման ծավալի ավանդական նվազումով, ինչպես նաև շուկայի չափավոր արժեզրկման տրամադրություններով։

Առաջիկա շաբաթվա սկզբին ԱՄՆ դոլարը բոլոր հիմքերն ունի բարձրացման շարունակման համար։ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքի համար NASDAQ OMX Armenia բորսայում դիմադրության մակարդակ կարող է դառնալ 410,0 դրամ նշանակումը։ Սակայն շաբաթվա երկրորդ կեսին, հավանաբար, հայկական դրամը կրկին կարողանա վերականգնել իր կորուստները` հաշվի առնելով այն, որ շուկայի որոշ մասնակիցներ հավանաբար իրենց դիրքերը կֆիքսեն դիմադրության առանցքային մակարդակին մոտ։ Դրան կարող է նպաստել ՀՀ ԿԲ–ն` արժութային շուկայում միջամտությունների օգնությամբ։

Այդուհանդերձ, ամերիկյան արժույթի աճին նախկինի նման կնպաստի բնակչության և բիզնեսի կողմից ամերիկյան արժույթի գնումների բարձրացած ծավալը։ Իրոք, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը  կազմել է 15,775 մլն ԱՄՆ դոլար, ինչը երեք անգամ ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից։

Ըստ մեր գնահատականների` կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում առաջիկա շաբաթ հավանաբար կգտնվի 408,0 – 413,0 դրամի սահմաններում։

Հայաստանում եվրոյի փոխարժեքը նախորդ շաբաթ որոշվեց FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցած իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն աճեց 1,04 տոկոսով` հասնելով 1,3457–ի։ Նախորդ շաբաթվա սկզբին միասնական եվրոպական արժույթը հիմնականում վաճառվել է միջակայքում` միաժամանակ օգտվելով չափավոր պահանջարկից` հաշվի առնելով եվրագոտուց, մասնավորապես Գերմանիայից, ստացված դրական տնտեսական տվյալները։

Իրավիճակը եվրոյի օգտին փոխվեց շաբաթվա վերջին մոտ` ԱՄՆ զբաղվածության շուկայից սպասվող տվյալների առավել դրական հրապարակումների ֆոնին, քանի որ այդ թվերը լավատեսություն ավելացրեցին խոշորագույն համաշխարհային տնտեսության հեռանկարների վերաբերյալ։ Իսկապես, գործազրկության նպաստների առաջնային հայտերի թիվը նախորդ շաբաթվա ընթացքում նվազեց` դառնալով 330,0 հազար` հինգ տարվա ընթացքում գրանցված ամենացածր մակարդակը։ Խոշորագույն համաշխարհային տնտեսության արտադրողական հատվածի մատակարարման գծով մենեջերների ցուցիչի դրական նախնական տվյալները նույնպես նպաստեցին եվրոյի գնանշումների աճին։

Բացի այդ, տվյալ արժույթի գնանշումներին աջակցեցին նաև այն նորությունները, որ 278 բանկեր որոշեցին 137,16 մլրդ եվրո վճարել եվրոպական կարգավորիչի LTRO առաջին եռամսյա գործառնությունների ուղղությամբ, ինչը գերազանցեց շուկայի մասնակիցների սպասումները։ Այդ իրադարձությունների ֆոնին Հայաստանում նախորդ շաբաթվա ընթացքում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացավ 1,22 տոկոսով` հասնելով 554,41 դրամի։

Առաջիկա շաբաթվա ընթացքում աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում, եվրոյի դինամիկան կորոշվի ԱՄՆ–ից ստացված տնտեսական նորություններով, քանի որ Եվրոպայի տնտեսական օրացույցը գրեթե դատարկ է։ Ամերիկյան նորությունների շրջանում պետք է առանձնացնել Մատակարարումների վարչության ինստիտուտից PMI գնումների մենեջերների ցուցիչների տվյալների հրապարակումը, ADP գործակալությունից նոր աշխատատեղերի թիվը, հունվարին ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի փոփոխությունը, ինչպես նաև ԱՄՆ ՀՆԱ–ի` նախորդ տարվա չորրորդ եռամսյակի նախնական տվյալները։

Բացի այդ, շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ ԴՊՀ հիմնական տոկոսադրույքի հերթական երկօրյա նիստը։ Մեր գնահատականներով, ներդրողները, հավանաբար, զգուշություն կդրսևորեն առաջիկա շաբաթվա ընթացքում և հետագա կողմնորոշիչներ կփնտրեն ամերիկյան կարգավորիչի` դրամավարկային քաղաքականության հեռանկարների վերաբերյալ որոշման մեջ։ Միաժամանակ, ԱՄՆ–ից սպասվող զուսպ դրական վիճակագրությունը կարող է դրական տրամադրություններ ստեղծել ֆոնդային հարթակներում, և որոշակի աջակցություն ցուցաբերել միասնական եվրոպական արժույթին։

Այդուհանդերձ, ԱՄՆ–ի` չափից ավելի լավատեսական տվյալները կարող են նոր մտահոգություններ առաջացնել ԴՊՀ–ի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման վերաբերյալ, ինչի հետևանքով եվրոն կարող է նվազել։ Հաջորդ շաբաթ FOREX շուկայում եվրոն, հավանաբար, կտատանվի 1,3300 – 1,3585 միջակայքում։ Այդ կապակցությամբ, Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 545,0-565,0 դրամի սահմաններում։

Նախորդ շաբաթ կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն աճեց 1,25 տոկոսով` հասնելով 13,76 դրամի։ Դա պայմանավորված էր ԱՄՆ դոլարի դիմաց ռուսական ռուբլու բարձր արժեքով` եվրագոտու, ԱՄՆ–ի և Չինաստանի տնտեսական հեռանկարների բարելավման ֆոնին։

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու արժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում կախված կլինի ԱՄՆ–ից ստացված մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից։ Ամերիկյան կարգավորիչի նիստի դրական արդյունքները և նավթի բարձր գները կաջակցեն ռուբլու գնանշումներին հաջորդ հինգ առևտրային օրերի ընթացքում։ Սակայն եթե օվկիանոսի մյուս ծայրից ստացված տնտեսական վիճակագրությունը շատ լավատեսական գտնվի, իսկ ԱՄՆ ԴՊՀ նիստի արդյունքներն անբավարար գտնվեն, ռուբլու արժեքը կարող է նաև նվազել։

Այդ կապակցությամբ Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը հինգ առևտրային օրերի ընթացքում հավանաբար կգտնվի 13,65 – 13,80 դրամի միջակայքում։

Միքայել Վերդյան, FOREX CLUB վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ

Ակբա բանկը թողարկել է միանգամից երկու՝ Mastercard World և Mastercard World Elite պրեմիում դասի քարտատեսակները

Փետրվարին Հայաստանի ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը չափավոր է աճել հունվարին գրանցված թռիչքից հետո. Համաշխարհային բանկ

Փետրվարին դեպի Հայաստան ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը տարեկան կտրվածքով աճել է 5,2%-ով՝ հունվարին արձանագրված 44% թռիչքից հետո։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – April 2026» զեկույցում

ՀՀ-ում շահութահարկի հավաքագրումն աճել է մինչև 265,8 մլրդ դրամ. Փաշինյանը հայտնել է 2017 թ.-ից ի վեր 5,4 անգամ աճի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2026 թվականի ապրիլի20-ի դրությամբ 2025 թվականի համեմատ վճարվել է 265․8 միլիարդ դրամի շահութահարկ։

500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ․ ԿԲ

500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ, շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ որոշումը չի տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա, հայտնում են Կենտրոնական բանկից

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 3.18 կետով. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի ապրիլի 23-ի դրությամբ  ՀՀ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ ապրիլի 22-ի համեմատ նվազել է 0.55 կետով՝ կազմելով 371.83 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img