«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մրցանակներ է հանձնել «Ամենաֆինանսական ստեղծագործություն» մրցույթի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մրցանակներ է հանձնել «Ամենաֆինանսական ստեղծագործություն» մրցույթի մասնակիցներին, որը շուրջ մեկ ամիս անցկացվում էր Facebook սոցիալական ցանցում։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, մրցույթի ընթացքում ավելի քան 700 նոր անդամներ միացան Facebook-ում գտնվող Բանկի խմբին:

Մրցույթի անվանակարգերում հաղթողներին տրվել են MasterCard Gold տիպի քարտեր, իսկ մյուս մասնակիցներին` MasterCard Standard պլաստիկ քարտեր: «Բանկի պլաստիկ քարտերի միջոցով  քարտապաններին հնարավորություն է տրվում ստանալու զեղչեր ավելի քան 200 սպասարկման կետերում և ընկերություններում (առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինչպես նաև հանգստի և զվարճանքների կենտրոններ)` ողջ Հայաստանի տարածքով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Ամենաֆինանսական ստեղծագործությունը» հեղինակային աշխատանքների մրցույթ է` նվիրված բանկային և ֆինանսական ոլորտին: Մրցույթն անցկացվում էր հետևյալ անվանակարգերում` լուսանկարչություն, գեղանկարչություն, պատկերազարդում, բանաստեղծություն, երաժշտական ստեղծագործություն, ծաղրաշար, կարճամետրաժ ֆիլմ, տեսանյութ և այլն: Բանկն առաջարկում էր բոլոր ցանկացողներին իրենց աշխատանքները տեղադրել Facebook-ի «Areximbank-Gazprombank Group» խմբում, որտեղ հենց համացանցի օգտատերերը գնահատում էին մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված աշխատանքները:

Ըստ այդմ, անվանակարգում մրցույթի հաղթողներ դարձան ամենաշատ «լայքեր» հավաքողները:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ

Յունիբանկն իրականացնում է հատուկ ակցիա, որի շրջանակում շաբաթ և կիրակի օրերին կարելի է ձևակերպել Visa և Mastercard քարտեր 50% զեղչով։

Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար   

2026 թվականի առաջին եռամսյակում Յունիբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը

Ակբա բանկը և «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիան (FPAN) մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը։

Դոլարի և եվրոյի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է․ ԿԲ

2026 թ․-ի մայիսի 18-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մայիսի 15-ի համեմատ նվազել է 0.19 կետով՝ կազմելով 368.04 դրամ։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է անկումը, դոլարն ու ռուբլին աճել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մայիսի 14-ի արդյունքներով, մայիսի 13-ի համեմատ աճել է 0,15 կետով և կազմել 368,78 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img