Tue, 8 July
29.1 C
Yerevan
USD: 384.11 RUB: 4.88 EUR: 450.45 GEL: 141.38 GBP: 522.39

Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2012թ.–ին գերազանցել են 2 տրլն դրամը. ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2012թ.–ին ավելացել են 368,5 մլրդ դրամով կամ 18 տոկոսով և կազմել 2,412 տրլն դրամ, տեղեկացրեց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Աշոտ Օսիպյանը։
Նա նշեց, որ բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2012թ.–ին, 2011թ.–ի համեմատ, աճել է  38,8 մլրդ դրամով կամ 10,5 տոկոսով և հասել 409,5 մլրդ դրամի։

«Կապիտալի աճը պայմանավորված է ինչպես բանկերի կանոնադրական կապիտալի ավելացմամբ, այնպես էլ շահույթի ցուցանիշներով»,– «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց նա` նշելով, որ Հայաստանի բանկային համակարգի շահույթն անցյալ տարվա վերջին կազմել է 42,7 մլրդ դրամ` 15 տոկոսանոց աճի դեպքում։
Ըստ ՀԲՄ–ի նախագահի` հայկական բանկերի պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 19,7 տոկոսով կամ 329,6 մլրդ դրամով և կազմել 2,002 տրլն դրամ։

«Շատ կարևոր ցուցանիշ է համարվում 2012թ.–ին հաճախորդների նկատմամբ պարտավորությունների 17,9 տոկոսանոց կամ 187,9 մլրդ դրամի չափով աճը, որը տարեվերջին կազմել է 1,238 տրլն դրամ»,– ասաց նա։

Միաժամանակ Օսիպյանը նշեց, որ հայկական բանկերի կողմից հատկացված վարկերի և փոխառությունների ծավալները նույնպես ավելացել են 21 տոկոսով կամ 264,3 մլրդ դրամով` հաղթահարելով 1,5 տրլն դրամ շեմը։

«Մենք տևական աճ ենք գրանցում բոլոր ուղղություններով` առաջին հերթին ավելացել են առևտրի, ծառայությունների, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտների վարկավորման ծավալները»,– ավելացրեց նա։

Ըստ ՀԲՄ–ի ղեկավարի` ավանդների ծավալները 2012թ.–ին կազմել են 1,132 մլրդ դրամ` ավելանալով 78,2 մլրդ դրամով կամ 7,4 տոկոսով` նախորդ տարվա համեմատ։

«Ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների` բանկերը 2012թ.–ին շուրջ 25,8 մլրդ դրամ գումարի չափով հարկ են վճարել` 2011թ.–ին գրանցված 21,65 մլրդ դրամի դիմաց։ Միաժամանակ, եթե  2011թ.–ին Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցուցակում ընդգրկվել էին ինը առևտրային բանկեր, ապա 2012թ.–ին` արդեն 11»,– պարզաբանեց նա։

ՀԲՄ–ի ղեկավարն ընդգծեց նաև, որ առաջընթաց է գրանցվել երկու կարևորագույն ցուցանիշներով` ակտիվների և կապիտալի վերադարձելիությամբ։ Այսպես, առևտրային բանկերի ակտիվների շահութաբերության ցուցանիշը (ROA) հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2 տոկոս (2011թ.–ին`2,36%), իսկ կապիտալի շահութաբերության ցուցանիշը (ROE) ` 11,2 տոկոս (2011թ.–ին`12,55%)։

Ըստ նրա` դրական ցուցանիշ է համարվում նաև ՀՆԱ–ի նկատմամբ ակտիվների հարաբերակցության աճը, որը 2012թ.–ի վերջին կազմել էր 58,1 տոկոս` 2011թ.–ի 54,2 տոկոսի դիմաց։ «2008թ.–ից տվյալ ցուցանիշը բարելավվել է երկու անգամ, և մենք հավասարվել ենք տարածաշրջանի երկրներին»,– նշեց նա։

Ըստ Օսիպյանի` ՀՆԱ–ի նկատմամբ վարկային ներդրումների հարաբերակցությունը կազմել է 36,8 տոկոս, ՀՆԱ–ի նկատմամբ ընդհանուր կապիտալի հարաբերակցությունը` 9,9 տոկոս, իսկ ՀՆԱ–ի նկատմամբ ավանդներինը` 27,3 տոկոս։

Բանկերի միության նախագահն ավելացրեց նաև, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ` 494 մասնաճյուղով։ Երկրում բանկային մասնաճյուղերի քանակը 2012թ.–ի վերջին ավելացել է 6 տոկոսով (28–ով), ինչը պայմանավորված է երկրում բանկային ծառայությունների աճող պահանջարկով։ ($1 – 407,32 դրամ է). –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանում հունիսին գրանցվել է 3,9% գնաճ

Ըստ ԱՎԿ-ի, հունիսին, մայիսի համեմատ, գրանցվել է 1.3% գնանկում

Հունիսին դրամի և դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը 1%-ով ցածր էր, քան մեկ տարի առաջ

2025 թ.-ի հունիսին հայկական դրամի և ԱՄՆ դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 384.2 դրամ, ինչը 1%-ով ցածր է 2024 թ.-ի հունիսի նույն ցուցանիշից

Բանկերի նկատմամբ պարտավորությունները կսառեցվեն, տոկոսները կզրոյացվեն, քաղաքացիները «սև ցուցակում» չեն հայտնվի․ ՆԳՆ

Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը կգլխավորի Ֆաբրիցիո Զարկոնեն

Նախքան Հայաստանում նշանակվելը Զարկոնեն եղել է Թաիլանդում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img