Հայաստանում դոլարիզացիայի մակարդակը 2012թ.–ին էապես չի փոխվել. ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դոլարիզացիայի մակարդակը 2012թ.–ին էական փոփոխությունների չի ենթարկվել, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀԲՄ նախագահ Աշոտ Օսիպյանը։
Ըստ ԿԲ–ի տվյալների` դոլարիզացիան (ռեզիդենտների ընդհանուր ավանդների նկատմամբ ռեզիդենտների արժութային ավանդների հարաբերակցությունը) 2012թ.–ի նոյեմբերի վերջին կազմել է 62,7 տոկոս` 2011թ.–ի նոյեմբերի 62,1 տոկոսի դիմաց։

«Այսօր մենք ապրում ենք շատ փոփոխական աշխարհում, և առաջնային է կայունությունը։ Դոլարիզացիայի մակարդակի առումով մեծ առաջխաղացումներ չեն եղել 2012թ.–ին, և մենք կայուն արժութային շուկա ենք ունեցել»,– ասաց նա։

Ըստ նրա` դոլարիզացիայի մակարդակի բարձրացման բացակայությունը պայմանավորված է արժութային փոխարժեքի կայունությամբ, և «մայիս–հունիս ամիսներին դրամի փոխարժեքի սպեկուլյատիվ աճը ոչ մի կերպ չի ազդել իրավիճակի վրա»։

Հայկական արժույթը 2012թ.–ի մայիսի սկզբից մինչև հուլիսի 19–ն ընկած ժամանակահատվածում 19,8 կետով կամ 5 տոկոսով  (392,06 –411,89 դրամ) արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ։  Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առավելագույն բարձր նշանակումը գրանցվել է հուլիսի 4–ին, երբ միջին շուկայական փոխարժեքը հաստատվել է մեկ ամերիկյան դոլարի դիմաց 418,66 նիշում։

«Ընդհակառակը` հաշվի առնելով արժութային ռիսկերը, մեր առևտրային բանկերը միջոցներ են ներգրավում հայկական դրամով։ Ինչ վերաբերում է կանխատեսումներին, մեզ համար ամենակարևորը կայունությունն է, այդ թվում` արժույթի փոխարժեքը։ Եթե աճ լինի, ապա թող այն կայուն և սահուն լինի։ Այդ համատեքստում մենք խնդիր չենք տեսնում»,– ավելացրեց Օսիպյանը; –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img