Ոսկին թանկացել է ԱՄՆ–ի գործազրկության վերաբերյալ տվյալների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ ոսկու գինն ավելացել է  հունվարին ԱՄՆ–ի գործազրկության վերաբերյալ վիճակագրության ֆոնին, որը փորձագետների սպասումներից ավելի վատ է գտնվել, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմը։

Առևտրային նստաշրջանի ավարտին Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսը թանկացավ 8,6 դոլարով կամ 0,5 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիամց կազմելով 1670,60 դոլար։

ԱՄՆ–ի տնտեսության ոչ գյուղատնտեսական բնագավառների աշխատատեղերի թիվը 2013թ.–ի հունվարին ավելացավ 157 հազարով` 165 հազար աճի սպասումների դեպքում։ Գործազրկության մակարդակն աճեց` հասնելով 7,9 տոկոսի, չնայած վերլուծաբանները դեկտեմբերի ցուցանիշի պահպանումը 7,8 տոկոսի չափով էին ակնկալում։

«Ոսկու գինը բարձրացավ գործազրկության վերաբերյալ անսպասելի թույլ տվյալների հիման վրա»,– MarketWatch գործակալությանը հայտնել է Gold Newsletter–ի խմբագիր Բրայեն Լունդինը (Brien Lundin)։

Ինչպես կարծում են Credit Suisse–ի վերլուծաբանները, թանկարժեք մետաղի գների մշտական ավելացման շրջանը կարող է հետևում մնալ։ «Ոսկի. դարաշրջանի վերջի սկզիբը» («Gold: The Beginning of the End of an Era») զեկույցում նրանք կանխատեսում են, որ համաշխարհային տնտեսության իրավիճակի բարելավումը ռիսկեր է ստեղծում ոսկու արժեքի նվազման համար։ «Ընթացիկ փուլում ամենաբարձր աճը եղել է 2011թ.–ին»,– կարծում են բանկի փորձագետները։

Մեկնաբանելով նրանց հետազոտությունը` Լունդինը նկատել է, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ «Գնի ամենաակտիվ աճը բաժին է հասել այն շրջանին, երբ թանկարժեք մետաղի նկատմամբ վստահությունը համեմատաբար բարձր չի եղել»,– ասել է նա։

Որպես կանոն` ոսկին ներդրողների կողմից դիտարկվում է որպես անկայուն արժույթների և ընկերությունների լուրջ տատանումների ենթարկված  բաժնետոմսերի առավել հուսալի այլընտրանք։ Այդ թանկարժեք մետաղի գներն աճում են արդեն 12 տարի շարունակ։ Միաժամանակ 2012թ.–ին աճը վերջին չորս տարիների ընթացքում նվազագույնը գտնվեց` 7 տոկոս։ Հունվարին ոսկին էժանացավ 0,8 տոկոսով։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img