ACBA ON-LINE–ի հաճախորդները կկարողանան դեպոզիտի գրավադրմամբ վարկային գծեր ձևակերպել և «Ապառիկ տեղում» ծառայության մարումներ կատարել

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ACBA ON-LINE» ծառայության բոլոր հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն առանց Բանկ այցելելու ձևակերպել ավանդի գրավով վարկային գիծ և կատարել «Ապառիկ տեղում» ծառայության մարումներ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունից:

«Բանկի ավանդատուները և «ACBA ON-LINE» ծառայության հաճախորդները, ովքեր  ցանկանում են օգտվել ավադնի գրավով վարկային գծի ծառայությունից, կարող են օգտվել այդ ծառայությունից առանց Բանկ այցելելու աշխարհի ցանկացած կետից «ACBA ON-LINE» ծառայության միջոցով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Բանկի «Ապառիկ տեղում» ծառայությունից օգտվող հաճախորդներն այլևս կարիք չունեք այցելել Բանկ «Ապառիկ տեղում» ծառայության գումարները մարելու համար։Անհրաժեշտ է ընդամենը մուտք գործել «ACBA ON-LINE» ծառայության «Վարկեր» բաժին և կատարել մարումներ օրը 24 ժամ ON-LINE ռեժիմում:

Մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ «ACBA ON-LINE» ծառայության միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն 24 ժամ on-line ռեժիմում կառավարել իրենց հաշիվները, այդ թվում` բացել և վերաբացել ընթացիկ հաշիվներ, ձևակերպել ավանդներ, իրականացնել վարկի, օվերդրաֆտի, առևտրային վարկային գծի մարումներ, ձևակերպել պարբերական փոխանցումներ, ձևակերպել ավանդի գրավով սպառողական վարկ և այժմ արդեն ձևակերպել ավանդի գրավով վարկային գիծ, ինչպես նաև կատարել «Ապառիկ տեղում» ծառայության մարումներ:

«Մենք հոգ ենք տանում մեր հաճախորդների մասին և մշտապես աշխատանքներ տանում Բանկի ծառայություններից օգտվելը հաճախորդների համար էլ ավելի հարմարավետ դարձնելու ուղղությամբ»,– նշվում է հաղորդագրության մեջ։

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img