Գնաճի դանդաղման պատճառով ՌԴ ԿԲ–ն 2013 թվականին կնվազեցնի վարկավորման դրույքները

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2013 թվականին Ռուսաստանի Կենտրոնական բանկը տնտեսության վարկավորման դրույքները նվազեցնելու հնարավորություն կունենա, քանի որ վերջին ամիսների ընթացքում գնաճի որոշակի դանդաղում է նկատվում, գրում է РБК daily–ն։ Սակայն պահեստավորման պահանջների խստացման դեպքում դրույքները կհամահարթեցվեն։ Ներկայում հաշվի առնելով սպասվող գնաճը (Տնտեսական զարգացման նախարարության կանխատեսման համաձայն, 2013 թվականի ավարտին այն կկազմի 6.7 տոկոս) վերաֆինանսավորման տոսկադրույքի նվազումն ընթացիկ տարում կարող է կազմել 50 տ.կ.։

Ռուսաստանի Բանկի և կառավարության միջև դրույքաչափերի շուրջ հակասություն չկա, պարզապես նրանք տարբեր հայացքներ ունեն իրավիճակի վերաբերյալ։ Հարկ է նշել, որ ԿԲ–ի առաջնահերությունն է գնաճի դեմ պայքարը։ Բացի այդ ռուսական իրողությունների պայմաններում բանկերի համար առանցքային դրույքաչափ է մնում ոչ թե վերաֆինանսավորման, այլ ՌԵՊՈ աճուրդների դրույքները մեկ կամ յոթ օրվա համար, որը ներկայում  5.5 տոկոսի մակարդակում է։  Բնականաբար` որքան ցածր են դրույքները, այնքան մեծ են տնտեսության աճի, բիզնեսի վարկավորման հնարավորությունները։

Բիզնեսի տոկոսադրույքների չափն այս տարի հիմնականում կորոշվի գնաճի տեմպերով։ Եթե կառավարությանը հաջողվի պահել այն ծրագրած սահմաններում, ապա հավանական է, որ վարկային դրույքաչափերը կնվազեն։ Ավանդային բարձր տոկոսադրույքներն աստիճանաբար նվազում են, և ակնհայտ է, որ բանկերը սկսում են աշխատել ֆոնդավորման արժեքի նվազման ուղղությամբ։ Դրան պետք է հետևի նաև վարկերի, այդ թվում` բիզնեսի վարկերի գինը։ Այստեղ հիմնական հարցը գումար գտնելն է։

Առևտրային բանկերի ֆինանսավորման աղբյուրներն առաջին հայացքից բավականին շատ են` մուրհակների, պարտատոմսերի թողարկում, օտարերկրյա բանկերի վարկեր, վերաֆինանսավորում Ռուսաստանի բանկում (ՌԵՊՈ գործարքներ գրավատան ցուցակի պարտատոմսերով, փոխադարձ երաշխավորագրեր), Ֆինանսների նախարարության և Վնեշէկոնոմբանկի` դեպոզիտներում միջոցների տեղաբաշխման աճուրդներ (կենսաթոշակային կուտակումներ), բայց իրականում փոքր և միջին տարածաշրջանային բանկերի համար հիմնականում հասանելի են իրավաբանական անձանց միջոցներն ու բնակչության ավանդները։

Դրույքաչափի նվազման հետևանքները նույնպես կարող են տարբեր լինել։ Որպես կանոն, դրույքաչափերի բարձրացումիս ստացված էֆեկտը ռուսական պայմաններում միշտ ավելի ուժեղ են, քան նվազումից։ Բանկերը չեն շտապում հետևել Կենտրոնական բանկի փոխարժեքին` նախընտրելով առաջնորդվել շուկայական պայմաններով։ Տնտեսության տոկոսադրույքների նվազման էֆեկտը կդրսևորվի ոչ շուտ, քան կեստարուց։ Եվ այն էլ այլ հավասար ցուցանիշների` նավթի կայուն գների դեպքում և այլն։

Միաժամանակ փոքր և միջին ձեռնարկատիրության հատվածում իրավիճակը բավականին բարդ է։ Այսպես, վարկային պորտֆելը 2012 թվականի հունվար–դեկտեմբերին ավելացրել է 16.3 տոկոս` նոր տրված վարկերի ծավալը նախորդ տարվա 11 ամիսներին կազմել է մոտ 6.2 տրլն ռուբլի (2011 թվականի նույն ժամանակահատվածում` 5.3 տրլն ռուբլի)։

Հիմքեր կան կարծելու, որ ՓՄՁ վարկավորման ծավալների աճի տեմպերը 2013 թվականին ավելի բարձր կլինեն։ Այսպես, Բանկի ՓՄՁ վերլուծական կենտրոնի կողմից 2012 թվականին անցկացրած «Փոքր և միջին բիզնեսի ֆինանսական վիճակը և ակնկալիքները» ուսումնասիրության արդյունքներով, ձեռնարկատերերը հիմնականում լավատեսորեն են գնահատել իրենց ապագան։ Շրջանառության ավելացում են ակնկալել ընկերությունների մոտ 53 տոկոս հարցված ղեկավարներ։ Եվս 33.5 տոկոսը ենթադրել են, որ իրենց բիզնեսի ծավալներն էապես չեն փոխվի, և միայն 13.5 տոկոսն է ակտիվության նվազում ակնկալել։ Տրամաբանական է ենթադրել, որ փոքր և միջին բիզնեսի հատվածի գործարար ակտիվությունը կաճի բավականին ինտենսիվ։ Դա, անկասկած, կհանգեցնի հատվածի բանկային վարկավորման շուկայի զարգացման։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 17–23)

Հայաստանի ֆինանսական շուկայի շաբաթվա առանցքային իրադարձությունների թվում են բանկային քոմփլայենսի նոր պահանջները, հաշիվների խարդախ օգտագործման դեմ ուղղված միջոցառումները և կապիտալի շուկայի զարգացման հետ կապված որոշումները

S&P. Հայաստանում բանկային ոլորտը լավ կապիտալացված է և  բարձր շահութաբեր

Հայաստանում բանկային ոլորտը մնում է լավ կապիտալացված և բարձր շահութաբեր, ինչին նպաստում են բարձր զուտ տոկոսային եկամուտներն ու տնտեսական կայուն աճը

ՀՀ ԿԲ–ն նշել է գնաճի արագացման պատճառները՝ հունիսի մինչև 5,1%

ԿԲ գնահատմամբ՝ գնաճի արագացման գործում նշանակալի ավանդ են ունեցել պարենային համաշխարհային շուկաներից եկող գնային ճնշումը և տեղական արտադրության ապրանքների գների աճը

S&P-ն վերահաստատել է Հայաստանի վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը, հայտնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը

Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեում

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ավարտի մասին։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img